ՙՉԿԱ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ, ԲԱՆ ՎԱՃԱՌԵՆ՚

Արխիվ 12-16

ՙՉԿԱ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ, ԲԱՆ ՎԱՃԱՌԵՆ՚


Արդեն մի քանի օր է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքը, ըստ որի` փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող առեւտրականները պետք է հաշիվ ապրանքագրերով աշխատեն, առաջ է բերել տարաբնույթ բողոքի ակցիաներ: Բողոքող առեւտրականները երեկ մինչեւ իսկ հայտարարեցին, որ կդիմեն գործադուլի, եթե փոփոխություն չկատարվի օրենքում: Եվ հաշվի առնելով, որ ինչպես այդ տնտեսական բնույթի օրենքի փոփոխումը, այնպես էլª դրա ժամանակավոր կասեցումը ԱԺ-ի ՙդաշտում՚ է, զրույցի հրավիրեցինք ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, ով անդրադառնալով փողոց դուրս եկած առեւտրականների դժգոհության ալիքին` մասնավորապես ասաց.

ՙՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ՚

-Առեւտրականները այսօր դուրս են եկել փողոց եւ դժգոհում են մի շարք դրդապատճառներով: Մասնավորապես` նրանց փաստաթղթերի ձեռքբերման պարագայում կարող է հատկապես մեծածախ վաճառականների ամբողջ շրջանառությունը երեւալ, որն այսօր անտեսանելի է: Ուստիեւ, չի բացառվում, որ այս ակցիաները ուղղորդված լինեն նաեւ խոշորների  կողմից: Բայց որ կան որոշ խնդիրներ, դա միանշանակ է:
- Ինչպես եք  է տեսնում ստեղծված իրավիճակի լուծումը:
- Առայժմ կարող եմ ասել, որ վարչապետը հավաստել է, որ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի հետ կապված` կառավարությունը ձեռնպահ կմնա սանկցիաների կիրառումից: Բայց ինչ վերաբերում է նրան, որ փաստաթղթաշրջանառությունը պետք է գործի, որպեսզի ստվերից դուրս հանենք խոշորներին, դա միանշանակ է, չի կարող այլ տարբերակ լինել: Փաստորեն, այսօր մարդիկ երկու խնդիր են բարձրաձայնում: Առաջին, որ ուզում են առեւտուրը անել առանց փաստաթղթի. բայց  նման բան չի լինում: Եվ երկրորդ, թե ինչ պետք է արվի, որ խոշորները տրամադրեն այդ փաստաթղթերը մանր եւ միջին բիզնեսին: Այդ խնդրի լուծման համար մի շարք տարբերակներ կան:
- Բայց կա նաեւ տոնավաճառի սեփականատերերի այն տեսակետը, որ մարդիկ պարզապես սովոր են առանց փաստաթղթի աշխատել: Դուք ե±ւս կիսում եք այդ կարծիքը:
- ՙՍովոր են՚ հասկացողությունը կապված է նրա հետ, թե ինչքան ժամանակ կարելի է թույլատրել այդ սովորությունը կիրառել: Ես ուղղակի զարմանում եմ. 3,5 տոկոսը իջեցնում ենք 1 տոկոս, այսինքն, ասում ենքª փողը ավելի քիչ տուր, բայց ինչ-որ վաճառում ես, ցույց տուր, ումից ես այն ձեռք բերել, սակայն դժգոհում են: Չէ որ հիմնականում դրանից օգտվողները ստվերում մնացող խոշորներն են, որովհետեւ խոշորն է ներկրում, այնուհետեւª փոքրերի միջոցով իրացնում: Հիմա խոշորը կարող է ներկրել է, օրինակ, մեկ դրամով, իսկ փոքր վաճառում է հինգ դրամով: Բայց այնպես չէ, որ խոշորը նրան մեկ դրամով է վաճառել. առնվազն տվել է չորս դրամով: Եվ որպեսզի մենք կարողանանք իմանալ, թե իրականում խոշորը որքանով է վաճառում, փոքրի մոտ պետք է փաստաթուղթ լինի: Այսինքնª պետք է այդ շղթան փակվի: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ առանց փաստաթղթի, առանց հիմնավորման որեւէ բան են վաճառում:  Իհարկեª համաձայն եմ, որ կա խնդիր, որ այն ցավոտ է եւ լուծում է ակնկալում: Բայց, որ սկզբունքայնորեն օրենքը ճիշտ է, եւ մենք թեթեւություն ենք ուզում տրամադրել փոքր եւ միջին բիզնեսին, դա էլ միանշանակ է:
- Ակցիայի դուրս եկած նույն առեւտրականները նշում են, որ խոշորները նրանց չեն տրամադրում այդ փաստաթղթերը:
- Այդ դեպքում, նրանց մի բան է մնում` հայտարարեն, թե ով չի տրամադրում իրենց փաստաթուղթ եւ իրենք կազատվեն ամեն մի պատասխանատվությունից:
- Պարոն Այվազյան, այնպես չէ, որ այս օրենքի մասին առեւտրականները կամ բավականին ակտիվացած քառյակը հենց նոր իմացավ, առավել եւս, որ նույն քառյակն առնվազն դեմ չի քվեարկել սրան: Բայց ակցիաները, չգիտես ինչու, նոր միայն սկսվեցին, հենց այս օրերին, երբ մոտ են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելու օրերը: Այս առումով, միգուցե, ակցիաներն ինչ-որ տեղ նաեւ քաղաքական ենթատեքստ ունեն:
- Չեմ կարծում, պարզապես քաղաքական ուժերը սա օգտագործում են` որպես իրենց քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ: Բայց դա հարցի լուծում չէ: Չեմ կարծում, որ այն քաղաքական ուժերը, ովքեր բարձրաձայնում են խնդիրների մասին, չեն հասկանում, որ ուղղակի անհրաժեշտ է ստվերային շրջանառության հետ կապված խնդիրը կարգավորել: Հիմա կարգավորման մի ամբողջ փուլ կա. մի կողմից պետք է վարչարարության միջոցով զսպել մեծերին, մյուս կողմից էլ` պետք է կարողանանք ստվերային առեւտրի շղթան փակել: Հիմա շղթայի մի օղակն էլ հանդիսանում են ե°ւ փոքր, ե°ւ միջին բիզնեսի այս ներկայացուցիչները: Ուստի, մենք չենք կարող մյուս դռները փակել, այս մի դուռն էլ բաց թողել, քանի որ այդ դեպքում ստվերային շրջանառության հետ կապված խնդիրը լուծելն անհնար է:
Սա այն խնդիրն է, եւ այս քայլն ուղղակի անհրաժեշտ է խոշորներին ստվերից հանելու համար: Համամիտ եմ, որ ասենք տասնութ կամ քսան միլիոն շրջանառություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն ընդհանրապես ոչինչ չվճարեն, բայց որ իրենք պարտավոր են փաստաթուղթ ներկայացնել, թե ումից են ապրանքը վերցրել, դա պարտադիր է: Պատկերացրեքª մեկը բերում է ապրանք եւ ցույց է տալիս, որ ինքը վաճառել է այդ ապրանքը շատ էժան գնով, բայց իրականում մանր եւ միջին բիզնեսի միջոցով այն վաճառում է բարձր գնով, որին փաստաթուղթ չի ներկայացնում: Արդյունքումª մենք չենք կարող ասել` ինքը թանկ վաճառեց, թե` էժան: Եվ ստացվում է, որ խոշորների ստվերային գործունեությունը չեն ցանկանում բացահայտել փոքրերը, ավելինª իրենց ակցիաներով, դժգոհություններով ծածկում են խոշորների մեքենայությունները: Այլ կերպ ասածª դրանով իրենք մաս են դառնում խոշորի մեքենայությունների: Հարց են տալիսª իսկ ինչու խոշորին չեն բռնում: Բայց չէ որ խոշորին բռնում են նաեւ այդ կերպ: Ճիշտ է, այս շղթան բացահայտելու համար շատ տարբեր խութեր կան, բայց սա եւս այդ մեքենայությունների վերացման մի ճանապարհ է: Ես նույնիսկ կասեի, որ այս օրենքն ինչ-որ տեղ նաեւ ուշացած է: Պարզապես, այս շրջանառության հարկը մենք կարճ ժամանակամիջոցում ընդունեցինք, դրանից առաջ պարզեցված հարկն էր, որը եւս պարտադիր պահանջում էր փաստաթուղթ, պարզապես հաշվառման պարզեցում կար այնտեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ
ՄԱՔՍԱԿԵՏ ՉԻ ԼԻՆԻ


-Արդեն հրապարակվել  է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, Դուք ուսումնասիրել եք այն:
- Դա կառավարության քննարկված պայմանագրի տարբերակն է, որի վերջնական տարբերակը կգա ԱԺ: Երբ արդեն վերջնական տարբերակը ներկայացվի ԱԺ-ի քննարկման, այդ ժամանակ մանրամասն կխոսենք:
- Ամեն դեպքում, Ձեր ԲՀԿ-ական գործընկերները նշում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը դեռեւս անհնար է, որովհետեւ կան դեռեւս չլուծված, չհամաձայնեցված հարցեր: Եվ ամենակնճռոտ հարցը, ըստ նրանց, վերաբերում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դնելուն: Ինչ կասեք այդ առումով:
- Համարում եմ, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դնելն ուղղակի հնարավոր չէ. դա միանշանակ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում