ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԱՅԻՆ ԱՂՑԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԺԱՄԿԵՏԱՆՑ

Արխիվ 12-16

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԱՅԻՆ ԱՂՑԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԺԱՄԿԵՏԱՆՑ


Բազմիցս են մասնագետները տնային տնտեսուհիներին խորհուրդ տվել, որպեսզի նրանք աղցան պատրաստեն մեկ օրվա համար` սննդային թունավորումներից խուսափելու նպատակով: Բացատրությունն այն է, որ աղցանում առկա միկրոօրգանիզմները շատ արագ են աճում, եւ արդեն մեկ-երկու օրից դրանք մարդու մոտ կարող են առաջացնել զանազան հիվանդություններ եւ թունավորումներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքըª օրերս խմբագրություն դիմած որոշ սպառողներ ուշադրություն հրավիրեցին սուպերմարկետներում վաճառվող աղցանների վրա. ՙԴրանցից եւ ոչ մեկի վրա նշված չէ արտադրության եւ պիտանելիության ժամկետները, էլ չասած, որ շատ հաճախ բացակայում է անգամ տվյալ աղցանի բաղադրությունը...՚:
Եվ իրոք. եթե չկա պիտանելիության ժամկետ, շարքային սպառողի գլխում հիմնականում առաջ է գալիս ամենապարզ միտքը` աղցանը թարմ է, քիչ առաջ պատրաստված: Այլ բան, որ ժամանակի ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվել են սուպերմարկետային աղցանից առաջացող առողջական, այդ թվումª թունավորման ծանր դեպքեր, թեեւ դրանց, որպես կանոն, համապատասխան մարմինների համապատասխան քայլերն այդպես էլ չեն հետեւում:
Եվ ահա, ինչպես տեղեկացրեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը, ասոցիացիայի կողմից հայաստանյան սուպերմարկետներում անցկացվել են խորացված ստուգայցեր` աղցանների եւ կիսաֆաբրիկատների ընդհանուր որակը ստուգելու համար: Մեր զրուցակիցը եւս շեշտում է, որ  ինչքան էլ աղցանը պահվի սառնարանային պայմաններում, միեւնույն էª այն վտանգավոր է օգտագործել: Բայց արի ու տես` սուպերմարկետներում աղցանը 2-3 օր սառնարաններում պահպանելու եւ վաճառելու փաստերը գրեթե համատարած են: ՙՄենք մարդկանց հստակ բացատրում ենք, որ իրենք օրենքն ակնհայտորեն խախտում են: Յուրաքանչյուր աղցանի վրա պետք է գրված լինի արտադրության, պիտանելիության ժամկետները եւ բաղադրությունը: Սովորաբար աղցանի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, սակայն տեղեր կան, որ 24 ժամը ավելի է ՙերկարում՚: Այս ամենը գործնականում անվերահսկելի է՚,- մեզ հետ զրույցում նշեց Ռ. Հայթյանը: Ճիշտ է, ըստ նրա, վերահսկողության համար գոյություն ունի հատուկ մարմին` Սննդի անվտանգության պետական տեսչություն, որը պետք է ամենօրյա հետեւողական աշխատանքներ տանի, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց առողջությանը: Սակայն փաստն այն է, որ նաեւ այս տարի ասոցիացիային շատ սպառողներ են դիմելª բողոքելով աղցանների որակից, հիմնականում խուսափում են բողոքը ներկայացրել գրավոր տարբերակով:
Ռ. Հայթյանը փաստեց, որ այժմ կրկին նույն իրավիճակն է սուպերմարկետներում. ՙՈչ մի փոփոխություն չկա, մեր ստուգումների ընթացքում բավականին ժամկետն անց այլ ապրանքներ էինք հայտնաբերել: Եվ միայն մեր դիտողություններից հետո են դրանք վաճառքից դուրս բերվել: Ամեն դեպքում խորհուրդ կտամ սպառողներին նման ապրանքների եւ հատկապեսª աղցանների գնումներ չկատարել այսպիսի սուպերմարկետներից. սա նրանց համար ամենամեծ պատիժը կլինի: Բոլոր սպառողներն էլ պետք է վաճառակետում ասեն, որ աղցանի վրա մակնշում չկա ու իրենք կասկածում են, թե այն ինչ որակի կլինի՚: Նրա բնորոշմամբ` այս բարձիթողի վիճակը թույլ վերահսկողության արդյունք է եւ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ըստ օրենքի սննդի վրա չլինի մակնշումը:
Մյուս կողմից էլ նկատենք, որ եթե նույնիսկ այդ աղցանները մակնշավորեն եւ, մասնավորապես, նշեն պատրաստման եւ պիտանելիության ժամկետները դրանով խնդիրը չի լուծվում: Բանն այն է, որ, որպես կանոն, այդ աղցանները սուպերմարկետներում ներկայացված են մեծ եւ որ տվյալ դեպքում կարեւոր է, բաց տուփերով, որի պարունակությունը վերջանալու ընթացքում ավելացնում են նոր խմբաքանակը: Այսինքնª չկա որեւէ երաշխիք, որ եթե նույնիսկ այդ մեծ տարաների վրա գրեն, թե աղցանը պատրաստված է նույն օրը, ապա դա համապատասխանում է իրականությանը: Ընդհակառակը. օրենքը ենթադրում է, որ նման մակնշումները տուփերի վրա արվեն այնպես, որ առանց մակնշումը փչացնելուª հնարավոր չլինի տուփը բացել: Դա սուպերմարկետային գրեթե բոլոր աղցանների ¥ասենքª նաեւ մյուս բոլոր կիսապատրաստված կամ լրիվ պատրաստ ճաշատեսակների, մոտ էլ բացակայում է, ինչը մեկ բան է նշանակում. դրանք պետք է համարվեն առանց պատշաճ մակնշմամբ ապրանքատեսակներ: Այսինքնª եթե ապրանքի վրա մակնշված չեն պահպանման ժամկետները, ապա այն հանգիստ կարելի է համարել ժամկետանց: Իսկ նման ապրանքատեսակները, ինչպես հայտնի է, ոչ միայն արգելված է վաճառել, այլեւ հայտնաբերելու համար տվյալ վաճառակետին զգալի տուգանք է հասնում: Մինչդեռ այդ ապրանքներն ամենուր են եւ պատկան պետական կառույցի մտքով անգամ չի անցնում օրենքը պահպանել: Հետո ինչ, որ ամեն վայրկյան վտանգի տակ է դրվում գնորդներից յուրաքանչյուրի առողջությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում