ՙԻՆՉ Է, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵԶ ՄՈՏ ԿՐԿՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԻՆՉ Է, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵԶ ՄՈՏ ԿՐԿՆԵԼ՚


Հայաստանում շարունակվում են քննարկումները` կապված  Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության հետ: Ելնելով նրանից, որ փաստաթղթի ստորագրումը ձգձգվեց, քաղաքական դաշտում այսօր է կա տեսակետ, թե հոկտեմբերի 10-ին եւս այն կարող է չստորագրվել: Թեեւ փորձագիտական շրջանակներում կարծիքները հիմնականում այլ էին.
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նշեց.
- Այսօր կան նախադրյալներ, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը միանալու է ԵՏՄ-ին, հավանականությունը շատ մեծ է: Եթե ստորագրվի պայմանագիրը, մենք ձեռք ենք բերելու, դառնալու ենք բավականին մեծ շուկայի մաս` առանց լրացուցիչ ծախսերի: ԵՏՄ-ի միտումը հասկանալի է` ստեղծել մեկ միասնական տարածք, որտեղ լինելու է մարդկանց, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժ: Եթե պայմանագիրը չստորագրվի, ապա այս դեպքում ես ոչ թե բացասական կողմերին կանդրադառնամ, այլ կասեմ, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափը կպահպանվի, որը եւս նպաստում է մեր տնտեսությանը: Բացասականը առայժմ բաց ենք թողնելու եւ ստեղծելու ենք ավելի նպաստավոր պայմաններ:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.
- Սա կանխատեսելու հարց չէ, այլ` կոնկրետ գործողություն: Թե ինչ կշահի Հայաստանը` ԵՏՄ-ի անդամ դառնալով, մի հարց է, որը երկար ժամանակ կախվել է մեր գիտակցության մեջ: Եթե մենք մեր երկիրը այս վիճակում պահենք, բնականաբար ոչինչ էլ չենք շահի, իսկ եթե ցանկանաք օգտվել ռուսական շուկայից եւ նրա ռեսուրսներից, ապա շատ բաներ կշահենք: Այն հարցը, թե կմիանանք մենք ԵՏՄ-ին, թե ոչ, միշտ հնչում է: Ամեն դեպքումª մենք այլ տարբերակ չունեինք, քան միանալ ՌԴ-ի առաջարկին. Հայաստանը անվտանգության առումով, իսկ ավելի կոնկրետª Թուրքիայի կողքին լինելու պարագայում պարզապես ընտրության այլ հնարավորություններ չուներ: Սակայն կասկածները մեր միջից պետք է կարողանանք դուրս բերել, որպեսզի Հայաստանը կարողանա ընդառաջ գնալ իր ընտրությանըª հաշվի առնելով, որ ոչ միայն մենք ենք ընտրել Եվրասիական տնտեսական միությունը, այլեւ նաեւª Ռուսաստանն է մեզ ընտրել: Այստեղ նաեւ աշխարհաքաղաքական հարց կա, որը անընդհատ շփոթում են տնտեսական հնարավորությունների հետ: Մեր տնտեսական հարցերը լուծվում են ռազմաստրատեգիական ընտրության հետ: Պետք է հստակ ասենք, որ տնտեսականից զատª Ցեղասպանության 100-րդ տարելիցն էլ կա: Վերջապեսª արեւմտյան որ երկրից Հայաստանին անվտանգության որեւէ երաշխիք կտան: Թող այդ պետությանը մատնանշեն, որից հետո խնդիր չկա` կբանավիճենք: Բայց եթե չկա այդ պետությունը, ուրեմն անիմաստ խոսակցություն է, որ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության ընտրությունը սխալ էր: Այս ամենը Արեւմուտքից ՙսրսկվող՚ մարդկանց լոզունգն է: Հայաստանում դիտավորյալ կասկածներ են առաջացնում, ինչ է, Ուկրաինայի դեպքե±րն են ուզում մեզ մոտ կրկնել:
Սոցիոմետր սոցիոլագիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էլ կարծում է, որ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական շուկայում հայկական ապրանքի իրացման համար կլինեն լուրջ արտոնություններ եւ ազատություններ.
- Ըստ իս, նախատեսված օրը պայմանագիրը կստորագրվի: Մենք չենք կարող այդ տարածքից դուրս գալ, քանի որ մեր ապրանքների զգալի մասն իրացվում է այնտեղ: Եթե մենք մտնենք Եվրամիություն, ապա այնտեղ անելիքներ չենք ունենա. ես չեմ կարող ասել, թե մենք ինչ ունենք` Եվրոպային առաջարկելու: Այսպիսի խնդիրներ կան, որոնք պետք է հաշվի առնենք:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է սոցհարցում` պարզելու համար, թե 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը:
1. Այո, կստորագրվի- 63%:
2. Կարեւորը` ոչ թե այդ օրը ստորագրել-չստորագրելն է, այլ որ գալիք տարեսկզբից լինենք այդ Միության կազմում- 26%:
3. Ոչ, առհասարակ չի ստորագրվի- 2%:
4. Դժվարանում ենք պատասխանել- 9%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում