«ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՄՏՔԵՐ ՉԵՆ ՀՆՉԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՄՏՔԵՐ ՉԵՆ ՀՆՉԵԼՈՒ»


Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը: Այս, ինչպես նաեւ ՀՀ-ի Մաքսային միության առաջիկա անդամակցմանը զուգահեռ` հնարավոր ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ՀՀ-Ի ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԻՑԵ ԹԵՐԻ ԿԱՄ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑ ՉԿԱ»


-Պարոն Նիկոյան, որոշ արեւմտամետ վերլուծաբաններ ասում են, որ եթե անգամ Հայաստանն ու Ռուսաստանը շատ ցանկանան, միեւնույնն է, Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը կամ այլ գործոն կխանգարի ՀՀ-ի` ՄՄ անդամակցմանը: Ըստ Ձեզ, հոկտեմբերի 10-ին նախատեսված անդամակցումը հա՞րթ կանցնի:
- Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր գործընթացի մասին պետք է խոսել միայն ավարտից հետո, երբ ստորագրվում է այն, եւ խնդիրը լուծված համարվում: Իսկ մինչ այդ, միշտ էլ ցանկացած պահի անսպասելի անակնկալներ կարող են լինել:

Իհարկե, ես դա այս պահին չեմ տեսնում եւ կարծում եմ, որ որեւիցե խոչընդոտ չկա: Թեպետ տեսականորեն չենք կարող ասել, որ մեզնից կամ որեւիցե մեկի ցանկությունից անկախ` չի կարող որոշակիորեն ինչ-որ պատճառներով հետաձգվել անդամակցումը կամ լրացուցիչ քննարկման խնդիր չի առաջանա: Սակայն, ինչպես այդ գործընթացի համար մեր պատասխանատուներն են նշում, ՀՀ-ի ՄՄ անդամակցման համար որեւիցե չլուծված կամ թերի հարց չկա:

ԻՆՉՆԵՐԻ՞Ս Է ՊԵՏՔ ԱԺ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ


-Առ այսօր ԱԺ-ում գործում է Եվրաինտեգրման հանձնաժողովը, սակայն չունենք ԱԺ Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հանձնաժողով: Մի՞թե ժամանակը չէ այս հարցը վերանայելու կամ առաջինը փակելու, երկրորդը` բացելու:
- Համաձայն եմ Ձեզ հետ: Ընդհանուր առմամբ, դրանք բոլորն էլ կարելի է բնութագրել որպես երկրի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասեր` լինի դա Եվրասիական միությունը, թե Եվրամիությունը: Մենք ունենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով եւ, ըստ իս, այդ հանձնաժողովը կարող է իրականանցնել Ձեր ասած բոլոր այդ ուղղություններով գործունեություն` խորհրդարանական հարթության մեջ: Այնպես որ, եթե փորձենք համագործակցել, ենթադրենք, որեւիցե մեկ այլ համակարգի հետ, պարտադիր չէ եւս մեկ հանձնաժողով ստեղծել: Ուզում եմ ասել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամբողջությամբ բավարարում է մեր բոլոր արտաքին քաղաքական հարաբերությունների պահանջմունքը` խորհրդարանական ձեւաչափով:
- Այսինքն` չեք կարծում, որ այս դեպքում ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը ճոխություն կամ ավելորդություն է:
- Չէի ուզենա այդպես ասել: Վերջիվերջո, պետք է հստակ հասկանանք, որ Եվրաասոցացման կամ եվրամերձեցման գործընթացը պետք է մեր պետության արտաքին քաղաքականության հիմքում լինի: Չէ՞ որ  եվրոպական արժեհամակարգը քրիստոնեական արժեհամակարգի վրա ձեւավորված արժեհամակարգ է, որը մեզ համար շատ հարազատ է եւ ընդունելի: Այդ արժեհամակարգը, ինչպես ասում են, մեր լավ մոռացված հինն է:
- Բայց գաղտնիք չէ, որ Ձեր նշած այդ արժեհամակարգը վաղուց վարկաբեկվել ու խեղվել է:
- Ուրիշ բան է, որ այսօր, երբ խոսում ենք եվրամերձեցման, եվրոպական քաղաքակրթության կամ արժեքների մասին, անընդհատ մեզ ինչ-որ բացասական բաներ են ցույց տալիս` սեռական փոքրամասնություններ եւ այլն, բայց եվրոպական արժեհամակարգը դա չէ: Այլ դա այն հարուստ քաղաքակրթությունն է, որը մենք տեսնում ենք` այցելելով Եվրոպա եւ տեսնելով ու սովորելով շատ դրական երեւույթներ: Ու սա պետք է մեզ համար առաջնահերթ լինի: Աշխարհն այնքան բազմաբնույթ է, եւ մշակույթն այնքան բազմաբովանդակ է, որ ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն: Մեր խնդիրն է մեր ազգային ինքնապաշտպանության բնազդով փակ պահենք մեր արժեհամակարգը այդ բացասական ներգործությունից եւ այն լայն բացենք եղած դրականի առջեւ, որն ունի Արեւմուտքը, Արեւելքը եւ մենք: Այդ իսկ կապակցությամբ, կարծում եմ, մեր պետությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել եվրամերձեցման քաղաքականության շարունակականության հարցում, քանի որ այն մեզ պետք է: Մեր արտաքին քաղաքականությունը տարիներ ի վեր` անկախությունից հետո, բոլոր իշխանությունների ժամանակ, ըստ էության, կոմպլիմենտարիզմի, այսինքն` եւ-եւ-ի այդ քաղաքականությունը պահել է, եւ դա շատ ճիշտ է: Կարծում եմ` այդ ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Այնպես որ, ինչ-որ հանձնաժողով փակելու բացասական երեւույթին ես դեմ եմ:

«ՈՒՐԻՇ ՀԱՐՑ Է, ԹԵ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»


-Ոչ իշխանական «եռյակը» հոկտեմբերի 10-ին պատրաստվում է հանրահավաք անել: Ի վերջո, արդյո՞ք սա ուղղված չէ հենց ՀՀ-ի` ՄՄ անդամակցման դեմ, որքան էլ նրանք մերժում են այս տեսակետը:
- Կարելի է ասոցատիվ պատկերացնել, որ փորձում են դրանով արտաքին քաղաքական երանգ տալ, բայց կարծում եմ` դա այդպես չէ: Հիմնական քաղաքական ուժերը, եթե շատ ուշադիր լինենք, արտաքին քաղաքական հարցերում երբեք գործող իշխանություններին չեն քննադատում: Ուղղակի, իրենք ասում են, որ ավելի լավը կանեն: Համենայնդեպս, ես ուրիշ բան չեմ լսել, որ ինչ-որ մեկն ասի` սխալ է, պետք է գնայինք Եվրոպա, Արեւելք կամ Չինաստան: Ավելին` նույնիսկ հրապարակավ իրենց դիրքորոշումները հայտնել են: Պարզապես, այստեղ մեկ ուրիշ խնդիր կա, կարող է այդ օրը իրենք ուզում են ասել, որ դուք գործ ունեք մի երկրի հետ, որն ունի ներքին այնքան էլ ոչ կայուն վիճակ: Ու դրանով ասեն, թե այդ ուղղության հետ մենք համաձայն ենք, բայց դուք գործ չունեք այս երկրի հետ, որը կայուն չէ, որին իշխանությունները չեն տիրապետում, այլ սպասեք, հիմա մենք հսկայական քայլեր կանենք եւ այլն: Բայց ընդհանուր առմամբ, ես շատ լուրջ չեմ վերաբերվում այդ թվերին, ամիսներին: Ես 12 տարի է Ազգային ժողովում եմ եւ դրանից առաջ էլ ինֆորմացված եմ եղել: Հիմա էլ բուն գործընթացի մեջ եմ ու կարող եմ ասել, որ որեւէ լուրջ նշանակություն այդ օրվանից կախված չէ: Դա կարող է լուրջ նշանակություն ունենալ հանրահավաքի մասնակիցների համար, որպեսզի փորձեն ստուգել իրենց հնարավորությունների չափը, ոչ ավելին: Այնպես որ, դարակազմիկ իրադարձություններ, մտքեր, գաղափարներ ու մոտեցումներ այդ օրը կամ մինչեւ հիմա Դուք մի՛ փորձեք սպասել, որովհետեւ անօգուտ է: Նայե՛ք, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ ու հիմա, ինչ-որ բան փոխվե՞լ է: Նույն գործելաոճն է վերջիններիս մոտ: Եղել են ժամանակներ, երբ միավորվել են քաղաքական ուժերը` ունենալով ընդհանուր օրակարգ, բայց հիմա որեւիցե մեկն ինձ կարո՞ղ է ասել, թե որն է «եռյակի» ընդհանուր օրակարգը: Սկզբից «քառյակ» էր, ու ընդհանուր օրակարգը յուրաքանչյուրը պատկերացնում էր իր քաղաքական, կուսակցական շահերի ենթատեքստով: Իսկ այժմ չկա «քառյակ», այլ կա «եռյակ»: Եվ ասել, որ այս «եռյակն» ունի ընդհանուր օրակարգ, կարող եք տեսնել, լսել ու հասկանալ, որ` ոչ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր հաշվարկները եւ ուզում է մյուսների հնարավորությունն օգտագործել ավելի շատ իր հաշվարկների համար: Դա ակնհայտ է, որովհետեւ միայն բացասական գործողությունների, էմոցիաների, լիցքերի միավորումով չեն կարող երկար գոյություն ունենալ: Կրկնում եմ` կտեսնեք, որ «եռյակի» հանրահավաքին առանձնապես դարակազմիկ մտքեր չեն հնչելու, դարակազմիկ գործողություններ չեն լինելու: Այն կլինի ոչ թե սովորական, այլ շատ սովորական հանրահավաք, որը մենք տեսել ենք ու լսել:
- Իրականում այս հանրահավաքների նպատակը ո՞րն է, եթե ընդհանուր օրակարգ չկա ու այն աթոռակռվի է նմանվում:
- Ընդհանուր առմամբ, քննադատություններին պետք է շատ նորմալ վերաբերվել: Իսկ ո՞վ ասաց, որ իշխանությունները, մենք, չունենք քննադատելու տեղ: Ո՞վ ասաց, որ ամեն ինչ լավ է, հարթ է, իդեալական է, եւ չարժե այդ մասին խոսել բարձրախոսով: Դա նորմալ է, որովհետեւ մենք բոլորս էլ գիտենք, որ կա հասարակության մոտ դժգոհություն, եւ այդ դժգոհությունը հիմնավոր է եւ ունի բազմաթիվ պատճառներ: Եվ ընդդիմությունն էլ շատ լավ հասկանում է դա: Բայց կարեւոր է, թե այդ բացասական էմոցիաները ի՞նչ է ուզում անել ընդդիմությունը: Ուզում է վերցնել եւ օգտագործե՞լ կուսակցական, քաղաքական շահերի համար, թե այդ խնդիրները լուծել: Յուրաքանչյուր հանրահավաք, հասարակական դժգոհություն այնքան անհրաժեշտ է, այլապես իշխանությունը կարող է մի իրավիճակի մեջ հայտնվել, որ ստացվի, թե մենք երկնքից ենք իջել, մեր գործերը իդեալական են եւ անքննելի, ու ամեն ինչ ճիշտ ենք անում: Ո՛չ, հաճախ նաեւ պետք է լսել արդար, ազնիվ, արդյունավետ, ինչու ոչ, նաեւ կառուցողական քննադատություն: Վերջիվերջո, ցանկացած իշխանություն պարտավոր է լսել հասարակության ձայնը: Իսկ հանրահավաքները հասարակության ձայնը լսելու տեղ է: Ուրիշ հարց է, թե այդ հանրահավաքի կազմակերպիչները հասարակական ձայնն ինչպես են օգտագործում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում