ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸª ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸª ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Եվ այսպես, երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության պայմանագրային փաթեթին: Թե տեխնիկական առումով ինչ է իրենից ներկայացնում այդ փաթեթը, դրանից ինչ սոցիալ-տնտեսական ակնկալիքներ կարող ենք ունենալ, արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք եւ չկրկնենք` նկատելով, որ դրա հաստատումը կառավարության կողմից այս պահին առաջին հերթին պետք է քաղաքական հարթությունում դիտարկել:ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Անշուշտª հիմնական հետեւությունը, որը բխում է հայաստանյան գործադիրի երեկվա որոշումից, այն է, որ դա ավելորդ անգամ հուշում է, որ հոկտեմբերի 10-ին այդ փաստաթուղթը Մինսկում կներկայացվի ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հաստատմանը: Այսինքնª ՀՀ կառավարությունը, հաստատելով այդ փաթեթը, նաեւ հուշում է, որ գործնականում կա այն Մինսկում եւս հաստատելու պայմանավորվածություն: Միեւնույն ժամանակ այս հանգամանքը ավելորդ անգամ հուշում է, որ պետք է ձախողված համարել նաեւ Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու ուղղությամբ այն մեծ խաղը, որը տարբեր փուլերով խաղարկվում էր դեռ անցած տարվա սեպտեմբերի 3-ից սկսած, չնայած, որ դրա վերջին ալիքներն այս օրերին գոնե ներհայաստանյան դաշտում դեռ նկատվում են: Ընդ որում նկատենք, որ այդ վերջին փորձերին անգամ ոչ թե ուղղակի հակաեվրասիական ուղղվածություն տրվեցին, այլ պարզապես այս կամ այն մասշտաբի մասսայական դժգոհությունները ներքին պայթյունների վերածելու բնույթ են կրում, ինչը վկայում է, որ չնայած բավականին խորամանկ ձեւով կազմակերպված տոտալ քարոզարշավին, այդպես էլ չհաջողվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գաղափարը հայաստանյան հանրության գոնե մի փոքր տեսանելի հատվածի համար դարձնել մերժելի:
Ընդ որումª մինչեւ իսկ ղարաբաղյան խաղաքարտի օգտագործումը, թե իբր ԵՏՄ-ին անդամակցելու հաջորդ օրն իսկ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կունենան մաքսային սահման, ոչինչ չտվեց թեկուզեւ այն առումով, որ հենց Ղարաբաղը մինչեւ վերջ դա համարեց աբսուրդ: Եվ որպես դրա հիմնավորում կարելի է բերել հենց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վերջին հայտարարությունը, որով նա հերթական անգամ բացառում է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր տեղակայելու ամեն մի տարբերակ, ընդ որում, ոչ թե միայն քաղաքական, այլեւ շատ պարզ, ամենքին հասկանալի տեխնիկական հանգամանքներից ելնելով. ՙԼՂՀ եւ ՀՀ-ի միջեւ առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է՚:
Մի խոսքով այն, որ Հայաստանն ու Ղարաբաղը, թեկուզեւ ոչ պաշտոնապես, որպես նույն տնտեսական տիրույթ, կմտնեն ԵՏՄ ¥ինչը, ի դեպ, պնդում էինք դեռ տարիներ առաջ, երբ Եվրասիական միություն տերմինն անգամ Հայաստանում քչերն էին լսել, եւ ամբողջ թափով եվրաասոցացվում էինք¤, այսօր, կարծես թե, միայն հատուկենտ ամենամոլեռանդ արեւմտամետները կփորձեն հերքել, այն էլª հիմնականում քաղաքական մոտեցումներից ելնելով: Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ այն պահին, երբ կվավերացվի այդ փաստը ¥եթե անգամ դա տեղի չունենա Մինսկում, ինչի չնչին հավանականությունը միշտ էլ կա, ապա հաստատ դրանից շատ չի ուշանա¤, այն նախª հարավկովկասյան տարածաշրջանում է ստեղծում բոլորովին նոր իրավիճակ, որի էֆեկտները, այնուհետեւ, կտարածվեն նաեւ հարեւան տարածաշրջաններով: Եվ ահա հենց այս խնդիրն է, որն առաջիկայում Հայաստանի համար դառնում է առավել առաջնային, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս պահին ձեւավորվում են մեզ շրջապատող աշխարհում: Խոսքն առաջին հերթին Թուրքիայի մասին է:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Այն, որ Մերձավոր Արեւելքում կենացները գնալով միայն քաղցրանալու են, վաղուց էր ենթադրելի: Դա, ի դեպ, հիմնավորում է նաեւ բավականին հետաքրքիր հետեւյալ վիճակագրությունը. ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն այս օրերին տեղեկացնում են, որ Իրաքում եւ Սիրիայում ՙԻսլամական պետության՚ դեմ պատերազմ ՙխաղալու՚ նպատակով Միացյալ Նահանգներն արդեն հասցրել է ծախսել մոտ մեկ միլիարդ դոլար: Արտառոց մեծ թիվ չէ, սակայն փաստն այն է, որ նախնական գնահատականներով այդ ամբողջ կոմպանիան մոտավորապես հենց այդքանª մեկ միլիարդ էլ պետք է արժենար: Այսինքնª նախատեսված ողջ ծախսերն արդեն գրեթե արված են, որի արդյունքում, սակայն, մի քանի հարյուր ավիացիոն գրոհների միջոցով ԱՄՆ-ին հաջողվել է հազիվ այդքան, այսինքնª մի քանի հարյուր իսլամիստների ոչնչացնել: Իհարկեª ամենեւին էլ այն մտքին չենք, որ Վաշինգտոնն իրականում այդ հարձակումների միջոցով գոնե այս փուլում ցանկանում է ԻՊ-ին բնաջնջել: Բայց նաեւ, եթե միլիարդից ավելի փող են ծախսել, իսկ դրանից հետո ԻՊ-ի գոնե պաշտոնական թվակազմը ոչ միայն չի նվազել, այլեւ արդեն անցած տարվա 5 հազարի փոխարեն հասնում է 30-ի, ապա Օբամայի վարչակազմը հենց ԱՄՆ-ում ստիպված է լինելու մի շարք ՙկնճռոտ՚ հարցերի պատասխանել, թե ինչու է այս ՙհակաահաբեկչական՚ պատերազմն այդքան ոչ էֆեկտիվ: Իհարկեª Սպիտակ տունն այդ հարցադրումներին պատրաստ է. պետք է ցամաքային օպերացիա, որն աշխարհի թիվ մեկ դեմոկրատ Օբաման ոչ մի կերպ չի ցանկանում: Եվ, իհարկե, հիշատակված ոչ էֆեկտիվ վիճակագրությունը նրան քիչ-քիչ կստիպի ՙսրտի ցավով՚ տալ ցամաքային գործողությունների մեկնարկը: Բայց խնդիրն այն է, որ մինչ ամերիկյան զորքերը ոտք կդնեն ԻՊ-ի կենտրոնացման վայրերը, այսինքնª Իրաքի եւ Սիրիայի տարածք, նրանցից առաջ կարող են ընկնել ամերիկյան այս կոալիցիայի այլ պետություններ: Եվ հենց այստեղ է, որ առաջ է գալիս թուրքական գործոնը:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, սակայն վերջին շաբաթներին ԻՊ-ի զինյալները, որոնք թեեւ գործնականում հասել են Բաղդադիª Իրաքի մայրաքաղաքի մատույցներին եւ, տրամաբանորեն, պետք է, որ հիմնական ջանքերը կենտրոնացնեին հենց այնտեղ, զուգահեռաբար ակտիվ հարձակումներ են գործում նաեւ Սիրիայի հյուսիսումª դեպի Թուրքիայի սահման: Դրանք հիմնականում քրդաբնակ շրջաններ են, այսինքնª այսկերպ ԻՊ-ը լավ ծառայություն է մատուցում Թուրքիայինª ոչնչացնելով վերջինիս սահմանների հարեւանությամբ գործնականում ձեւավորված Սիրիայի քրդական ինքնավարությունը: Ընդ որումª Անկարան այդ պատմական նշանակություն ունեցող օգնությունը հստակ գիտակցում է, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ԻՊ-ի այդ հարձակումները կասեցնել եւ սիրիական իրենց հայրենակիցներին պաշտպանել ձգտող թուրքական քրդերի բավականին լավ կազմավորված ու բավարար փորձ ունեցող ջոկատների ներթափանցումն այդ հատված Անկարան կասեցնում է` մինչեւ իսկ զինուժի գործադրման միջոցով: Դա, իհարկե, հերթական ապացույցն է այն սերտ առնչությունների, որոնք ունի Թուրքիան ԻՊ-ի հետ:
Սակայն ամբողջ ինտրիգն այն է, որ ԻՊ-ն, հարձակվելով թուրքական սահմանների ուղղությամբ, ամենեւին էլ միայն այդ մեծ ծառայությունը չէ. որ մատուցում է Անկարային: Այսպեսª այսօր թուրքական Մեջլիսը պատրաստվում է քննության առնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկած օրինագիծը, որով Թուրքիայի զինված ուժերին իրավունք է տրվում, որպես ամերիկյան կոալիցիայի անդամ, ներխուժել Իրաք եւ Սիրիա: Պաշտոնական պատճառաբանությունն է, որ Թուրքիայի սահմաններ դուրս եկած ԻՊ-ն մեծ վտանգ է ներկայացնում, ինչն ավելի ցցելու համար օրերս ԻՊ-ն գերության առավ մի քանի թուրք զինվորականների, մինչդեռ միայն վերջերս էր, որ հենց այնպես ազատ արձակեց ամիսներ առաջ գերված 50 թուրք դիվանագետներին:
Այսպիսովª Անկարան, ըստ ամենայնի, վերջապես կստանա Սիրիա զորք մտցնելու ոչ միայն ներքին, այլեւ, ամենակարեւորը` արտաքին ՙդաբրո՚, ինչին համառորեն ձգտում է երկու-երեք տարի շարունակ: Արտաքին ասելով` նկատի ունենք, որ ԻՊ-ի հետ ոչ այնքան հաջող պատերազմ ՙխաղացող՚ Վաշինգտոնը դժվար է պատկերացնել, թե ինչ հիմնավորմամբ պետք է մերժի իրեն ցամաքից ՙօգնելու՚ շտապող կոալիցիոն գործընկեր թուրքական բանակին: Եվ այս խաղի հիմնական փաստն այն է, որ այդպիսով թուրքական զինուժը կհայտնվի Սիրիայում, ինչը, իհարկե, ամերիկյան կոալիցիան ամենեւին էլ ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիայի փաստ չի դիտարկի: Այլ հարց, որ Դամասկոսը, որ դեռ աչք է փակում իր տարածքների վրա ամերիկյան օդային հարձակումների դեմ, այս դեպքում պարզապես ստիպված կլինի Թուրքիայի այդ գործողությունը համարել պատերազմ: Սրա հետ միասինª ոչ միայն Իրանը, այլեւ Ռուսաստանն են պաշտոնապես հայտարարել Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու անթույլատրելիության եւ ՙահաբեկչության դեմ պայքարում՚ Դամասկոսին աջակցելու մասին, իրենց հերթին նույնիսկ ստիպված կլինեն Թուրքիայի նման քայլը համարել ագրեսիա, թեեւ Անկարան այս օրերին փորձում է տարաբնույթ տնտեսական դրվագներով մեղմել Մոսկվայի հնարավոր ռեակցիան:
Չմոռանանք նաեւ, որ ԵՏՄ-ին անդամակցելովª Հայաստանը նաեւ վերջնականապես ֆիքսում է իր տեղը այս մեծ խաղում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

