ՙԵՌՅԱԿՆ՚ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈԻ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ պարզեց` հանրահավաքի կազմակերպիչ ուժերը քննարկելու են ԵՏՄ-ի անդամակցության հարցը: Թեւան Պողոսյանի խոսքով` ՙքառյակում՚ ի սկզբանե արտաքին քաղաքական խնդիրներ չեն քննարկվել: Պատգամավորը, սակայն, չբացառեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության հարցը կքննարկվի հանրահավաքում: ՙՀիշում եք, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում հանդես էր գալիս ՙՀնարավոր է՚ կարգախոսով: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Թե որ թեման կլինի օրակարգում, պարզ կլինի ամսի տասին՚,- մանրամասնեց պատգամավորը: Թ. Պողոսյանից պարզեցինք` համաձայն է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե հանրահավաք անցկացնելու համար հոկտեմբերի 10-ը անհաջող օր է, քանի որ միջազգային որոշ լրատվամիջոցներ օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, կփորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դեմ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը:
Ըստ ՙԺառանգության՚ պատգամավորի` օգտագործողն օգտագործելու է, չօգտագործողը չի օգտագործելու: ՙՕրն անհաջող չեմ համարում, հերթական ուրբաթ օրն է: Եթե փորձեք այդ օրվա հետ կապված ինչ-որ բան գտնել, ապա կպարզվի, որ 1900 չգիտեմ որ թվին այդ օրը մեկն է ծնվել կամ այլ բան է եղել՚,- եզրափակեց քաղաքական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ Հ.Գ. Զարմանալին այն է, որ ՙեռյակը՚ հանրահավաքների շարք է սկսել, սակայն անգամ վերջնական ձեւավորված օրակարգ չունի եւ, հավանաբար, առաջնորդվելու են Րաֆֆի Հովհաննիսյանի ՙՀնարավոր է՚ կարգախոսով: Իսկ թե ինչ է հնարավոր, դեռեւս պարզ չէ: