ՙԻՆՉ Է, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԻ 1 ԵՔ ՈՒԶՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԻՆՉ Է, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԻ 1 ԵՔ ՈՒԶՈՒՄ՚

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ որոշեցին իրենց հարցերով հոխորտալ ԱԺ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորները` նախ Մարտուն Գրիգորյանը, ապա Վահան Բաբայանը` մասնավորապես շահարկելով ՙՇրջանառության հարկի մասին օրենքն՚ ու մարդկանց դժգոհությունները: Ավելին` վերջին բարեփոխումները Վ. Բաբայանը որակեց որպես ՙչարեփոխություն՚: Այս կարգի ելույթներից հետո ի պատասխան` ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշեց. ՙՊարոն Բաբայան, ընդհանրապես ինձ համար Ձեր կեցվածքը անհասկանալի է` Ձեր եւ պարոն Գրիգորյանի ՙուլտիմատումով՚ խոսելը: Ես չգիտեմ` այդ խոսելու ոճը Դուք դրսից եք բերել դահլիճ: Այն ժամանակ, որ ես աշխատում էի Ազգային ժողովում այդպիսի ոճ չկար՚: Ապա հավելեց. ՙՄեզ քննադատում են, ասում են` չգիտեք ովքեր են ստվերում: Այո°, գիտենք, եւ սա մեկ քայլ է, որ փակենք այդ ճանապարհը: Մենք չենք գնում նրանց ստուգենք, մենք գնալու ենք խոշորների մոտ, ովքեր ՓՄՁ-ին ապրանք են բաց թողնում: Սկսելու ենք խոշորներից, մեր նոր կառավարությունը նման ցանկություն չունի: Չգիտեմ` ում մտահղացումն է, որ ասում են` մենք գնալու ենք, թուրը քաշենք, ճնշենք: Ո°չ, նման բան չի լինելու՚: Վերջում էլ նկատեց. ՙՁեր սուտ ինֆորմացիաները, որ տալիս եք մամուլում կամ ՙՖեյսբուքում՚ եք գրում… Երիտասարդ եք, չի° կարելի: Մի ճամբար եք ընտրել, թե իբր մտածում եք ժողովրդի մասին: Խոսքս նաեւ ուղղում եմ քառյակին: Կառավարությունը փաթեթ է բերում ԱԺ` ՓՄՁ բեռը թեթեւացնելու մասին, զանգում եմ ԱԺ նախագահին, ասում եմ, որ ուզում ենք ԱԺ խմբակցությունների հետ քննարկել հարցը: Զանգում է Աժ նախագահն ու ասում, որ մարդիկ հրաժարվում են քննարկումից: Բա ձեր ցանկությունն ինչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի, հեղափոխություն լինի, չի լինի դա: Ինչ է, երկրորդ ՙմարտի մեկ՚ եք ուզում, ձեր ուզածն ինչ է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում, ձեր նպատակը որն է: Եկեք միասին աշխատենք, միգուցե շատ խելոք գաղափարներ լինեն, կարող է մեկ ամսում էս երկիրը ուղղեք՚:
Իսկ երբ նիստն ավարտվեց, դեռ դահլիճում Հ. Աբրահամյանն ընկերաբար հորդորեց. ՙԱրա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում