ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեք տարի առաջ հուշագիր է կնքել ՙՓինք Արմենիա՚ հասարակական կազմակերպության հետ, որը հարուցել էր հասարակության դժգոհությունն ու զարմանքը: Հիշեցնենք` վերոնշյալ հասարակական կազմակերպությունը զբաղվում է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ: ՙԻրավունքը՚ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` այդ հուշագրով չի ոտնահարվում մեծամասնության իրավունքը: ՄԻՊ-ը հիշեցրեց` հուշագիրն իրենց գրասենյակը կնքել է երեք տարի առաջ եւ ոչ միայն ՙՓինք Արմենիայի՚, այլեւ մոտ 110 ՀԿ-ների հետ: ՙՄենք հուշագիրը ստորագրելիս` չենք առաջնորդվել խտրականությամբ, քանի որ այն հակաիրավական է ՀՀ-ում՚,- պատասխանեց ՄԻՊ-ը: Պրն Անդրեասյանի խոսքով` խնդիրը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե ինչ-որ խմբի լոբբինգին կամ որեւէ անընդունելի հակաիրավական, հակաբարոյական երեւույթների տարածմանը, քանի որ այս առումով` որեւէ մեկի հետ ՄԻՊ-ը ոչ մի պայմանավորվածություն չունի:
ՙԲոլոր այդ կազմակերպությունների հետ մենք մի նպատակ ունենք` պաշտպանել մարդու այն իրավունքները, որոնք գրված են ՀՀ Սահմանադրությամբ: Եվ եթե դուք դեմ եք, որ որեւէ մեկի իրավունքը պաշտպանենք, ապա պետք է փոխեք այդ Սահմանադրությունը՚,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը` անտեսելով այն փաստը, որ Սահմանադրությունը համասեռամոլների իրավունքներ չի նախատեսում: Թե ինչու հատկապես գոմիկների շահերի պաշտպանների հետ է հուշագրեր ստորագրում ՄԻՊ-ը եւ անտեսում բոլոր մնացածի շահերը, կարելի է ենթադրել, սակայն մի օր հավանաբար դա կիմանանք անձամբ ՄԻՊ-ից: