ՙԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՈՒՍԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՉՔԱԹՈՂ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՈՒՍԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՉՔԱԹՈՂ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայաստանի Հանրապետության` ՙԵվրասիական տնտեսական միության մասին՚ 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՚ պայմանագրի նախագիծը երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ: Նշենք, որ սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ ԱԺ խորհրդարանական ուժերից առ այսօր միայն երկուսն են դիրքորոշում հայտնել. ՀՀԿ-ն կողմ է, ՙԺառանգությունը՚` դեմ: Իսկ մնացածը լռում են կամ շրջանցում հարցը:
Ի վերջո, որ ուժերն են կողմ, որոնք` դեմ, ՙԻրավունքը՚ փորձեց նախ պարզաբանում ստանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով լարված ԱԺ քառօրյայից հետո` նշեց. ՙՉգիտեմ` ինչի մասին է բովանդակությունը, ոչ մի բան չեմ կարդացել: Ես այստեղից չեմ կարողացել պոկվեմ ոչ մի վայրկյան: Չեմ կարող ձեր հարցին պատասխանել` ոչ տեղեկացվածության պատճառով՚: Մի կերպ պատասխան կորզեցինք նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ. ՙՉեմ նայել նախագիծը, կուսումնասիրեմ, հետո մանրամասն կասեմ: Բայց ընդհանուր առմամբ, Դաշնակցությունը կողմ է արտահայտվել ՀՀ ԵՏՄ անդամակցմանը, քանի որ այլընտրանք չկար՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

