ԹՌԻՉՔ ՙԵՌՅԱԿԻ՚ ԲՆԻ ՎՐԱՅՈՎ

Արխիվ 12-16

ԹՌԻՉՔ ՙԵՌՅԱԿԻ՚ ԲՆԻ ՎՐԱՅՈՎ


Ինչքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան ավելի զավեշտի է վերածվում ՙեռյակի՚ վարքագիծը, որին ՙՖեյսբուքում՚ վաղուց արդեն կնքել են ոչ բարեհունչ, որոշակի ակամա զուգահեռներ հարուցող, բայց դիպուկ ՙչիշխանություն՚ բառով: Ի վերջո, ԱԺ նախագահը այդ վարքագիծը բնութագրեց ՙժամանակն է բժիշկ կանչել՚ արտահայտությամբ: Գալուստ Սահակյանի այդ դիտարկման աղբյուրն էլ, Զարուհի Փոստանջյանի հերթական խորհրդարանական լաչառությունն էր:

Բայց, խոշոր հաշվով, այդ դիտարկումը վերաբերում է ամբողջ չիշխանությանը, իսկ ինչ վերաբերում է Գալուստ Գրիգորիչի հիշատակած բժշկի մասնագիտական պրոֆիլին, ապա խոսքը, թերեւս, Ռոբերտ Սեդրակիչի հիշատակած ՙուրիշ մասնագետի՚ մասին է:

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ԻՆՉՊԵՍ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ինչպես բացահայտ եւ ծպտյալ արեւմտասերների, այնպես էլ Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու տապալման հետ սեփական քաղաքական կամ անձնական շահը կապող գործիչների եւ ուժերի հույսերը գործնականում զրոյացված են:
Ղազախստանի նախագահը նրանց հույսերը չարդարացրեց ու խոչընդոտ չհարուցեց, թեեւ պատրաստ էին նրա նկարը սրբապատկերի տեղ բանեցնել` այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ ճիշտ ժամկետին վավերացվելու է Հայաստանի մուտքը ԵՏՄ: Արդեն ՀՀ կառավարությունն էլ հավանության արժանացրեց համաձայնագրի տեքստն իր հին հավելվածերով հանդերձ, Վլադիմիր Պուտինն էլ շեշտեց, որ Հայաստանի ԵՏՄ մտնելու գործընթացը մոտենում է եզրափակիչ գծին:
Այսինքն` հոկտեմբերի 10-ին տեղի ունենալիք իրադարձությունը, որով վերջնական է դառնում մեր երկրի քաղաքակրթական ընտրությունը, ճակատագրի պես անխուսափելի մի բան է դարձել: Չօգնեցին մանթրայի պես կրկնվող պնդումները, որ դա չի լինի, որ Հայաստանին կխանգարեն դրսից, որ նույնիսկ ռուսները դա չեն ուզում, չօգնեցին եւ ՙծակ պրոֆեսորների՚ վերլուծականները, խորիմաստ դատողությունները, գուշակությունները, որ կարող է եւ չստացվել: Չօգնեց եւ Արեւմուտքի արտաքին շանտաժը` այդ թվում եւ ադրբեջանական դիվերսիաների եւ ԵԽԽՎ բերած հակահայկական բանաձեւի տեսքով: Չօգնեցին նաեւ այդ թվում եւ ռուսական տեղեկատվական դաշտում եփած ՙմուտիլովկաները՚:
Ի դեպ, Հայաստանի քաղաքակրթական ընտրության որոշակիության հարցը նաեւ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընկալման մակարդակով, ինչքան էլ դա պարադոքսալ չհնչի, հեշտացրին մեր երկրի արտաքին քաղաքական մանեւրների գործը: Օրինակ, դեռ ընդամենը 1-1,5 տարի առաջ ՀՀ նախագահի այնպիսի քայլը, ինչպիսին էր Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ելույթով հանդես գալը, հաստատ ռուսական փորձագիտական հանրույթի կողմից խանդով կընկալվեր: Բայց հիմա նույնիսկ Ալեքսանդր Դուգինի եւ Մոդեստ Կոլերովի տիպի սադրիչ ինտրիգանները դրա առնչությամբ բացասական ոչ մի մտավարժանք չտարածեցին:
Ինչ վերաբերում է ներքին գործընթացներին, ապա բոլորն անխտիր, ուզած թե չուզած, պետք է վերանայեն իրենց ծրագրերը: Պարզ է, որ արդեն նույնիսկ որեւէ հրաշքը ի զորու չէ ապահովել մեր երկրում մայդանային երեւույթներ, ու հետեւաբար ոչ ոք չի կարող հանրահավաքային ալիքի վրա կառուցել իր հետագա քաղաքական կարիերան կամ քաղաքական ապագան: Բոլորը պետք է հարմարվեն Եվրասիական միության անխուսափելի իրողության հետ: Իհարկե, թունդ արեւմտամետների հեռանկարը դրանով ամբողջովին զրոյացվում է, իսկ ինչ վերաբերում է տարատեսակ շպիոնօնիկներին, ապա դրանց մի մասը արդեն իսկ մտածում է, թե ինչպես գունափոխվի եւ ներկայանա որպես հավատավոր ռուսամետ, մի մասն էլ` ինչպես ապագայում  խուսափի հայրենիքի դավաճանության հատկանիշներ ունեցող գործերի համար քրեական պատասխանատվությունից:
Ի դեպ, եվրասիական իրականության հետ, ուզած թե չուզած, պետք է հաշտվեն եւ 6-րդ շարասյան ներկայացուցիչները, այդ թվում եւ բազում օլիգարխներ: Նրանք թեկուզ ներսից պատռվեն, միեւնույնն է, կորցնելու են սեփական մենաշնորհային դիրքը, միեւնույնն է, դրսից ապրանք ներմուծելը (եթե դա տեղի չի ունենում ԵՏՄ տարածքից) շոշափելիորեն ավելի բարձր է հարկվելու, քան ապրանք արտադրելը: Ու, թեեւ, շուրջ 1000 ապրանքատեսակի վերաբերյալ դեպի նոր մաքսային ռեժիմ անցնելու ժամանակաշրջանը ձգվում է ընդհուպ 2022 թվականը, պարզ է, որ ներմուծողների մենաշնորհային խաղերի հնարավորությունները նվազելու են բոլորի աչքի առաջ: Իսկ ապակայունացնող ուժերին կամ սաբոտաժը թաքուն ֆինանսավորելու փորձերը դժվար թե աննկատ մնան պետության համապատասխան կառույցների համար...

ՙԵՌՅԱԿԸ՚ ՑՈՒԳՑՎԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Պարզ է, որ նույն հոկտեմբերի 10-ին նշանակված ՙհամապետական՚ հանրահավաքը, որը գլխանց պարունակում էր Եվրասիական միության դեմ հանդես գալու բաղադրիչները, այլեւս այդ նպատակին գործնականում ոչ մի կերպ ծառայել չի կարող: Իսկ դրա բաղադրիչ քաղաքական ուժերն էլ, բավականին անհարմար իրավիճակում են հայտնվել: Եթե ՙԺառանգությունը՚` որպես գաղափարապես արեւմտամետ ուժ, գլխանց էր դեմ ԵՏՄ-ին, ապա ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը խաղեր էին տալիս ՙմինչեւ կոնկրետ տեքստերը չտեսնենք` չենք կարող ասել՚ տարբերակով: Հիմա արդեն մի շաբաթ է, որ տեքստերը կան, երեկ դրանք հաստատվեցին կառավարության կողմից, բայց միեւնույնն է, այդ 2 քաղաքական ուժերը դիրքորոշում չունեն: Դե, Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակով հաստատ ՙքեռի Սեմին՚ տված ինչ-ինչ խոստումներ եղած կլինեն, որոնցից հետ կանգնել չի լինի, իսկ հետ չկանգնելն էլ բերում է անդիրքորոշում, օդում կախված վիճակների:
Իսկ ինչ վերաբերում է ՙքառյակային՚ 12 կետերին, ապա կառավարությունը դրանց հանգամանալից անդրադարձել է, բայց ինչպես նշում են մի շարք վերլուծաբաններ, այդ մեծ անդրադարձը կարող էր փոխարինել` ընդամենը հայտնի ռուսական հասցեով ուղարկելով: Հիմա ինչո±վ պետք է պատասխանեն բուն հանրահավաքին ՙեռյակի՚ ներկայացուցիչները: Եթե ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ միշտ էլ պատրաստ են պահանջել ցանկացած հրաժարական, ընդհուպ ՀՀ նախագահի հրաժարականը, ապա այդպիսի հնարավորություն չունի ԲՀԿ-ն, որը ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու տարբերակից էլ է խուսափում շուրջ 2,5 տարի: Հիմա 12 կետերի առնչությամբ հոկտեմբերի 10-ին կանի ԲՀԿ-ն այդ քայլը: Հարցադրումը զուտ տեսական է, պատասխանն էլ ակնհայտ ցանկացածի համար, ով գոնե նվազագույնս հետեւում է քաղաքական լրահոսին:
Հիմա ինչ է ստացվում` հրապարակ եկող ժողովրդին նրանք չեն կարող առաջարկել իշխանափոխության հեղափոխական կարգախոսը, բայց նաեւ չեն կարող ասել, իբր իրենց պահանջները բավարարված են: Չեն կարող նաեւ ԵՏՄ-ի դեմ հստակ հանդես գալ: Տակը մնում է միայն բացասական վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումներին, ինչը ժողովրդին հետաքրքրում է թերեւս նույնքան, ինչքան եւ չինական այբուբենը... Այդ ամենը հասկանալով է, որ ՙեռյակը՚ կառչել է առեւտրականների բողոքից ընդդեմ  ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի: Հենց այդ հարցի շուրջ էլ աղմկում են խորհրդարանում, խրոխտ հայտարարություններ անում, բանը հասցնում հիսթերիայի: Պարզ է, ուզում են ՙշուստրիաբար՚ հեծնել այդ ալիքը, այդ ալիքի վրա քաղաքական կապիտալ վաստակել, ու նույն այդ հարցն էլ մեծ պաթոսով բերել հանրահավաք... Բայց, ախր ընդամենը մի քանի ամիս առաջ այդ հարցն անցել է 95 ՙկողմով՚, 2 ՙդեմով՚: Այդ օրենքի դեմ խոսելու իրավունք ունեն միայն ՙդեմ՚ քվեարկողները` Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը, բայց նրանք չեն խոսում, խոսում են ՙկողմ՚ քվեարկածները: Հատկապես անհարմար վիճակ է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի մոտ, ով այն ժամանակ, որպես հարակից զեկուցող, անչափ գովել էր այդ օրենքը եւ կոչ արել կողմ քվեարկել, իսկ հիմա ամենազավեշտալի ձեւերով դեմ է խոսում: Նույնիսկ նույն ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսում էին, որ այդ օրենքն իրենց գաղափարն է, բայց կառավարությունը դա ՙգողացել՚ է` չհարգելով իրենց հեղինակային իրավունքը, եւ այլն, եւ այլն... Այսինքն` ինչ խոսում են ՙեռյակի՚ ներկայացուցիչները, ստացվում է կամ` սուտ, կամ` լավագույն դեպքում հեքիաթ, ստի վրա բռնվում են շատ հեշտ, ու ստացվում է, որ իրենց հույսը` թե ժողովուրդը հավի հիշողությունից էլ կարճ հիշողություն ունի, չի արդարանում: Չէ, իսկականից ամեն ինչ դառնում է թռիչք ՙեռյակի՚ բնի վրայով, ու հավար-հավար հակասական գործողությունները արդեն մոտ են քաղաքական հոգեբուժության կատեգորիաներին:
Ի վերջո, ինչ է լինելու հոկտեմբերի 10-ին: Մենք մտնելու ենք ԵՏՄ: Իսկ տարաբախտ ՙեռյակը՚ իր հանրահավաքով լինելու է խայտառակ: Ստացվում է, որ իրենց նախկին գործընկեր ՀՅԴ-ն ճիշտ ժամանակին է հիշել Վազգեն Մանուկյանի արդեն նավթալինով պատված` գնացքից թռչելու տեխնոլոգիան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում