ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ
Արխիվ 12-16ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ
Օրերս Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի հարակից դաշտերում միմյանց հետ վիճաբանել են երկու համագյուղացիներ, եւ վեճը հասունացրել են մինչեւ ծեծկռտուքի: Ըստ գյուղում տարածված խոսակցությունների` վեճը սոցիալական բնույթի է եղել, մեկը մեկին չի հասկացել: Այս մասին iravunk.com-ին տեղեկացրեց Քարաբերդի գյուղապետ Բուլոյանը:
Նշենք, որ ծեծի ենթարկված Տիգրան Հ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

