ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի, ով կասկածվում է հունիսի 2-ին Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ, գործով այս պահին առերեսումներ են կատարվում: Որից հետո նախաքննական մարմինը կանրադառնա պաշտպանյալիս մեղադրանքին: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Սերդրակ Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Հավելելով.
- Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն տարածված լուրերը, որ պաշտպանյալս Հայաստանում չէ: Նա այստեղ է եւ շուտով կներկայան նախաքննական մարմնին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

