ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ. «ԵՐԵՎԻ ՍԽԱԼՄԱՄԲ ԵՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ Օ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ.
«ԵՐԵՎԻ ՍԽԱԼՄԱՄԲ ԵՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՕՐԵՆՔԻՆ»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց, որ իշխանության օրակարգում չկա այնպիսի հարց, որը համարժեք է պետության մեջ կատարվող գործընթացներին: «Իշխանությունը չի հասկանում` ինչ է կատարվում ժողովրդի ներսում, սա ամենաանապահով վիճակն է ՀՀ անկախության 24 տարիների ընթացքում»,-ասաց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին հունիսին 20-ին ոչ իշխանական պատգամավորները կողմ ու ձեռնպահ քվեարկելուն, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ հնարավոր է՝ կողմ քվեարկած լինեն, հետո տեսնեն, որ սխալ է եղել, դա դոգմա չէ:
Այս քառօրյայում քննարկման դրվեց նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեությունը: Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ գիտության եւ կրթության հանձնաժողովում բարձրացնելու է Հանրային հեռուստաընկերության կեցվածքի հարցը, քանի որ Հ1-ը սպասարկում է ոչ թե հանրությանը, այլ իշխանությանը:
Հ.Գ. Ռուբեն Հակոբյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները այսքան տարի չեն տարբերում «կողմ», «ձեռնպահ» ու «դեմ» կոճակները: Պրն Հակոբյան, միգուցե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների համար այդ առթիվ հատուկ թրեյնինգնե՞ր անցկացվեն, ինչպես ասենք դուք առաջարկում եք Հ1-ի հաղորդավարների մրցույթ անցկացնել:
Սոնա Դավթյան

