Գալուստ Սահակյան. Մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում
Արխիվ 12-16
Գալուստ Սահակյան. Մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում
Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին կապված «Շրջանառության հարկի մասին » օրենքի հետ, ասաց.
«Խոսք չկա տուգանքների, հարկադրանքի կամ էլ որեւէ այլ խնդիրների մասին: Ֆինանսների նախարարը պատգամավորներին նույնիսկ առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ նախարարությունում: Ես հավատում եմ, որ առեւտրի կենտրոններում նման խնդիրներ չեն ծագի, քանի որ կառավարությունն ազատել է նրանց հարկերից: Շատ տարօրինակ է. մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում՝ ասելով, թե ո՛չ, թող հարկեր լինեն: Դա նշանակում է, որ կա ստվերային տնտեսություն: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է փաստաթղթերով լինի, սակայն դա չի իրականացվելու այն ուղիներով, որոնք ներկայացվում են բնակչությանը»:
Մեկ այլ հարցի` ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական եռյակի հանրահավաքները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես մասնակից չեմ եղել: Մի բանը, եթե գաղափարախոսություն չունի, սկզբունքներ չի ձևավորել եւ ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում, նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց արդյունքի դժվար է սպասել»:
Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցի են ուղարկում խոշոր ձեռնարկատերերը, խոսնակը նշել է, որ կա մի քանի սցենար` միաժամանակ հավելելով. «Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ստիպի լքել երկիրը»:
{youtube}2mgGqovxX04{/youtube}

