ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԴԵՐԱՍԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԴԵՐԱՍԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկու օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ պոկվել է պարանը, որի հետեւանքով դերասաններից մեկը երկու հարկ բարձրությունից ցած է ընկել` կոտրել ուսը եւ վնասել կոնքը: Դերասանն այս պահին գտնվում է հիվանդանոցում: Սկսվել է հետաքննություն: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով այսօր թատրոն են այցելել իրավապահները:
Մեր տեղեկությունների համաձայն՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը քիչ գումար ծախսելու համար տեխնիկական մասը լավ չի ապահովել, որի հետեւանքով պարանը պոկվել է եւ դերասանը հայտնվել ծանր վիճակում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պարզաբանումը «Իրավունքի» կներկայացնի առաջիկայում:
Սոնա Դավթյան

