«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵԻՆ, ՔԱՆԻ ՈՐ...»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ «ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵԻՆ, ՔԱՆԻ ՈՐ...»
«Գորիսի ոստիկանները Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու պատճառ չունեին, ինչպես նշում է իմ կոլեգա Ալումյանը: Տիգրանը ներկայացել է դատարան, պարզապես մինչ իր ներկայանալը արդեն դատական նիստը ավարտված էր, քանի որ իմ կոլեգան այդքան համբերություն չունենալով` լքել էր նիստերի դահլիճը»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Բուդաղյանների փաստաբանի հնչեցրած հայտարարություններին, ըստ որի ոստիկանները չեն կարողանում բերման ենթարկել Տիգրան Խաչատրյանին, ասաց Լորետա Բարսեղյանի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ՛
Հավելելով, որ Տիգրան Խաչատրյանի հարցաքաննությունը բացարձականապես, որեւէ նշանակություն չի կարող ունենալ: «Ամենակարեւոր փաստաթուղթը դա տեսաժապավենն է, հետո նոր դեպքի վայրում գտնվող վկաների ցուցմունքները»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

