ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԶՆԻՎ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ.ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԶՆԻՎ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ.ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախորդ շաբաթ վերահսկիչ պալատն առաջին անգամ հանձնաժողովներում ներկայացրեց  2013 թ-ի հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ընդդիմությունն ու  այլընտրանք համարվող ԲՀԿ-ը  մեծ մասամբ պասիվ էին  հաշվետվության քննարկմանը: Հիմնական հարցադրումները հնչեցվել են   իշխանության ներկայացուցիչների կողմից: Ընդդիմության այս պասիվությունը, շրջանառվող տեղեկությունների համաձայն,  ներիշխանական կուլիսներում դարձել է քննարկման առարկա: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը, ով ներկա է եղել քաղաքաշինության ու ճանապարհաշինության ոլորտներին առնչվող  զեկույցներին, հաստատեց այդ տեղեկությունները: «Այո, ինձ  համար էլ էր զարմանալի, որ ընդդիմությունը պասիվ էր քննարկումներին: Բան ունեին ասելու, թող  հնչեցնեին, ոչ թե լիագումար նիստերին պոպուլիստական ելույթներով հանդես գան»,- պատասխանեց Կարախանյանը:

ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը ՎՊ-ի հաշվետվության մասին իր կարծիքը  կհնչեցնի լիագումար նիստերին՝ հաճոյանալու համար ժողովրդին: «Եթե ուզում ենք՝ սայլը տեղից շարժվի, պետք է սկսենք հանձնաժողովներից»,- մանրամասնեց պրն Կարախանյանը՝հավելելով, որ ընդդիմության նման պահվածքը քաղքենություն է:

Ինչ վերաբերում է ՎՊ-ի հաշվետվությանը,   ՀՀԿ պատգամավորն անկեղծացավ. վատ է զգում ամեն անգամ, երբ նման խախտումների ու յուրացումների մասին է լսում: «Ասում ենք՝ ինչպես անենք, որ երկրի վիճակը  լավանա, հզորանա, իսկ հետո պարզվում է, որ կան մարդիկ, որոնց ուղեղներից պետականության  գաղափարը հանված է: Ներքին զգացողություն ունեմ, որ  մրցույթներ շահելու գործընթացն արդար ու ազնիվ չի կատարվում»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

 

Սոնա Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում