«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ
«Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի՝ Արարատի մարզի քահանաները այցելեցին Եղեգնաձորի սահմանամերձ երկու զորամաս, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների նախաձեռնությամբ համայնքների անդամներն իրենց բերքի՝ մրգի ու բանջարեղենի լավագույն մասը հավաքել էին զինվորների համար:
ԱՀԹ Ներքին Դվինի Ս.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Երվանդ քահանա Բաբայանն ու ԱՀԹ Դալարի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանն էին մտահաղացել ծրագիրը, որին միացել էին մարզի բոլոր քահանաները: Զորամասեր այցելության ժամանակ նրանց հետ էին թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:
Եղեգնաձորի զորամասերում Տ.Պետրոսը հրամանատարական կազմին և զինվորներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ Արբազան արքեպիսկոպոսի օրհնության խոսքը՝ նշելով, որ հայոց բանակը, հայ զինվորը Հայ Եկեղեցու և մասնավարապես՝ Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում է, և ողջ տարվա ընթացքում բանակին ու զինվորին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Դրանց թվում նա հիշատակեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ թեմի տարածքում գտնվող երկու զորամասերի այցելությունը՝ զինվորների համար անհրաժեշտ տարբեր իրեր տանելով: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են այցելություններ զորամասեր ու զինվորական հոսպիալներ: Այս տարի տոնի առթիվ կազմակերպված բարեգործական ճաշկերությի ժամանակ հավաքված 50 մլն դրամը տրամադրվեց զոհված, հաշմանդամ զինվորների, միաժամանակ երկու և ավելի զինշառայողներ ունեցող ընտանիքներին: Թեմի երիտասարդների նախաձեռնությամբ շարունակվում է «Նամակ զինվորին» ծրագիրը:
Տ.Երվանդը ներկայացրեց այցի նպատակը և հույս հայտնեց, որ զինվորին Արարատի մարզի բերք ու բարիքից բաժին հասցնելը կլինի շարունակական:
Զինվորների համար նախատեսված միրգ ու բանջարեղենով բեռնված մյուս մասը ԱՀԹ Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցու հոևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը և ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Արարատ քահանա Օրդյանը տարան Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:
Այստեղ Տ.Մխիթարը զինվորներին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազան հոր օրնություններն ու շուտափույթ ապաքինում մաղթեց նրանց: Ապա բժշկության ավետարան կարդաց ու օրհնության կարգ կատարեց:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

