ՏՄՊՊ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Արխիվ 12-16ՏՄՊՊ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԱՌՈՂՋ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Այսօր ներկայացնելով իր տարեկան զակույցը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում ամենապրոբլեմատիկ կառույցներն են ոստիկանությունը, դատախազությունը, առողջապահության համակարգը եւ Տնտեսական Մրցակցության Պետական Պաշտպանության Հանձնաժողովը:
Ինչ վերաբերվում է ՏՄՊՊՀ-ին ապա զեկույցում ասվում է, որ նրան տրված է չափազանց լայն հնարավորություններ, որոնք սակայն հանձնաժողովը ի չարս է օգտագործում՝ միեւնույն կամ նման խախտում կատարած խախտումների ընկերությունների նկատմամբ նշանակում է տարբեր չափերի ու չհիմնավորված տուգանքներ: Ըստ ՄԻՊ-ի <<Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը>>: ՄԻՊ-ի զեկույցում փաստվում է, որ ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահում չի հայտնաբերել նույնիսկ այն դեպքում, երբ ընկերությունն ուներ 99,8 տոկոս բաժին շուկայում: Հանձնաժողովը անտեսել է բազմաթիվ բողոքներ, ձկնաբուծության եւ ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ եւ այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել: Ըստ Կարեն Անդրեասյանի մեզանում բացակայում է իրական եւ լիարժեք տնտեսական մրցակցությունը, սակայն դա չի տեսնում ՏՄՊՊՀ-ն, ինչի հետեւանքով <<Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ վստահությունը>>:
Ամփոփելով ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ իր զեկույցը Կարոեն Անդրեասյանը նշում է. << Հանձնաժողովի նման գործելաոճը չի կարող լուծել ոլորտում առկա խիստ մտահոգիչ խնդիրները եւ չի կարող խթանել ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության ապահովումը>>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

