ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեք տարի առաջ հուշագիր է կնքել «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության հետ, որը հարուցել էր հասարակության դժգոհությունն ու զարմանքը:
Հիշեցնենք՝ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը զբաղվում է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ:
«Իրավունքը» Կարեն Անդրեասյանից պարզեց՝ այդ հուշագրով չի ոտնահարվում մեծամասնության իրավունքը: ՄԻՊ-ը հիշեցրեց՝ հուշագիրն իրենց գրասենյակը կնքել է երեք տարի առաջ եւ ոչ միայն «Փինք Արմենիայի», այլեւ մոտ 110 ՀԿ-ների հետ: «Մենք հուշագիրը ստորագրելիս չենք առաջնորդվել խտրականությամբ, քանի որ այն հակաիրավական է ՀՀ-ում»,- պատասխանեց ՄԻՊ-ը:
Պրն Անդրեասյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե ինչ-որ խմբի լոբբինգին կամ որեւէ անընդունելի հակաիրավական, հակաբարոյական երեւույթների տարածմանը, քանի որ այս առումով որեւէ մեկի հետ ՄԻՊ-ը ոչ մի պայմանավորվածություն չունի: «Բոլոր այդ կազմակերպությունների հետ մենք մի նպատակ ունենք՝ պաշտպանել մարդու այն իրավունքները, որոնք գրված են ՀՀ սահմանադրությամբ: Եվ եթե դուք դեմ եք, որ որեւէ մեկի իրավունքը պաշտպանենք, ապա պետք է փոխեք այդ սահմանադրությունը»,-եզրափակեց Կարեն Անդրեասյանը:
Թե ինչու հատկապես գոմիկների շահերի պաշտպանության հետ է հուշագրեր ստորագրում ՄԻՊ-ը եւ անտեսում բոլոր մնացածի շահերը, կարելի է ենթադրել, սակայն մի օր հավանաբար կիմանանք անձամբ ՄԻՊ-ից:
Սոնա Դավթյան

