ԱԺ նախագահը «եռյակի» հանրահավաքի մասին. «ԵԹԵ ԳԱՂԱՓԱՐ ՉԿԱ, ԱՐԴՅՈՒՔԻ ԴԺՎԱՐ Է ՍՊԱՍԵԼ»
Արխիվ 12-16ԱԺ նախագահը «եռյակի» հանրահավաքի մասին. «ԵԹԵ ԳԱՂԱՓԱՐ ՉԿԱ, ԱՐԴՅՈՒՔԻ ԴԺՎԱՐ Է ՍՊԱՍԵԼ»
Այսօր ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք ոչ իշխանական եռյակի հանրահավաքին` նշեց. «Մի բան է, եթե սկզբունքներ չի ձեւավորվում, ամեն մեկը կարող է բառախաղով զբաղվել եւ ինչ-որ մարդիկ կհավաքվեն: Բայց, եթե գաղափար չկա, արդյունքի դժվար է սպասել»: Ինչ վերաբերում է «Շրջանառության մասին հարկի» վերջերս չարկչրկված օրենքին` Գ. Սահակյանը հավելեց. « Տարբեր սցենարներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձեւով իրենց ապրանքը իրացնել, մի քանի աշխատողներ ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ եւ իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

