ՀԱՆՐԱՅԻՆԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, «ԵՐԲ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՅԻՆԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, «ԵՐԲ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆ
ՉԿԱ». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Խորհրդարանը ավարտեց հանրային հեռուստաընկերության 2013 թվականի վերաբերյալ զեկույցը: Հենց նոր խորհրդարանն ավարտեց հանրային հեռուստատեսության զեկույցի քննարկումը: Պետք է նշել, որ այդ ավարտը բավական տարօրինակ ընթացք ունեցավ, քանի որ ՀՌՀ-ի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը խորհրդարանում չէր, իսկ նրա փոխարեն ներկայացած գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ամփոփիչ ելույթ այդպես էլ չունեցավ: Բոլոր դեպքերում, թեեւ պատգամավորները ընդգծում էին դրական փոփոխությունները, այնուամենայնիվ հնչեցին բավականին խիստ եզրակացություններ: Այսպես, Արամ Մանուկյանը ասաց, որ. <<Հանրայինը նայում են միայն այն ժամանակ, երբ այլ նայելու բան չկա>>: Իսկ Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ <<Հանրայինն իր գործը չի կատարում, քանի որ <<կամ ձեզ ասել են, որ չանեք, կամ հռոմի պապից կաթոլիկ եք>>: Ռ. Հակոբյանը նաեւ հարց բարձրացրեց, թե ինչո՞ ւ հանրայինի եթերից չեն երեւում տարբեր մեկնաբանների դեմքեր հարց տալով. <<Միայն Նվեր Մնացականյանն է Հայաստանում>>: Ի դեպ այդ հարցը նա բարձրացրել էր հանձնաժողովում քննարկումների ընթացքում, իսկ այլ պատգամավորներ նույնպես նշել էին, որ հեռուստադիտողները հոգնել են Նվեր Մնացականյանին անընդմեջ հեռուստաեթերում տեսնելիս: Ռուբիկ Հակոբյանը առաջարկեց շուտափույթ անցկացնել նոր հաղորդավարների մրցույթ եւ խոստացավ այդ հարցում օգնեմ Հ1-ին:
Իսկ ԱԺ Գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը իր ամփոփիչ ելույթում պահանջեց Հ1-ից լինել անկախ եւ ապահովել բազմազանություն հաղորդումների մեջ: Ի դեպ բազմազանության հարցի վերաբերյալ ԱԺ-ում կա աճող դժգոհություն: Ըստ պատգամավորների կան այնպիսինները ում ցանկացած փռշտոց մանրամասն ներկայացվում է Հ1-ով եւ, կան պատգամավորներ, ովքեր երբեւէ Հ1-ով հանդես չեն գալիս: Պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ բազմիցս հրավիրվել է այլ հեռուստաընկերություններ, սակայն ոչ մի անգամ հանդես չի եկել Հ1-ով: Այդպիսի դժգոհություններ կան նաեւ իշխանական խմբակցությունում, որտեղ պատգամավորների կարծիքով մի շարք իրենց գործընկերների <<մուտքը Հ1 արգելված է>>: Ավելին Հանրապետականների մոտ կա կածրիք, որ Հ1ը ավելի շատ տեղ է տալիս ոչ իշխանական խմբակցությունների գործունեությանը, քան ՀՀԿ-ին, որը ամենամեծ խմբակցությունն է. <<Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում Հայլուր լրատվականը դիտելիս, որ ՀՀԿ խմբակցությունը ոչ ելույթ է ունենում, ոչ էլ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս: Իսկ ընդդիմադիրները ամբիոնից չեն իջնում եւ առաջարկությունների տարափ են ներկայացնում>>.- ասում են մեզ հետ զրույցում իշխանական պատգամավորները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

