ՄՈՒՆՆԱԹՉԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Արխիվ 12-16ՄՈՒՆՆԱԹՉԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ այսօր կառավարության նիստի ժամանակ, ինչպես ժողովուրդը կասեր, «մի կես բերան» խնդրեց կառավարությանը գումար տրամադրել հոկտեմբերի 5-ին Ուսուցչի տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ի պատասխան նշեց. «Չեմ հասկանում` ի՞նչ եք ուզում: Այսինքն` ես հասկանում եմ, այստեղ նստածները հասկանում են, բայց մյուսնե՞րը… Մի քիչ նորմալ բացատրեք՝ ի՞նչ եք ուզում»: Հենց այստեղ էլ փոխնախարարը որոշեց «մուննաթով» շարունակել մանրամասնել` ասելով, որ Ուսուցչի տոնը հոկտեմբերի 5-ին պատշաճ կազմակերպելու համար Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին պետք է գումար հատկացնեն` տասը միլիոն դրամ: Նման տոնայնությունը բոլորովին դուր չեկավ ՀՀ վարչապետին. «Հա, մի հատ էլ նենց մուննաթ ես գալիս մեզ վրա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

