ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը: Ի դեպ, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Պայմանագրի 1- 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները ու անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների եւ դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

