ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ՈՒ ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍԱՎԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏԸ»

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ՈՒ ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍԱՎԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏԸ»

 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկեց «Հայ Ֆեստ 2014» միջազգային ամենամյա թատերական փառատոնը: Այնպես որ, այս տարվա իր խորագրին համահունչ «Թատերական իրարանցումը» սկսված է: Փառատոնի բացումն ազդարարեց հունգարական աշխարհահռչակ «Լիվինգ փիքչըրս» թատրոնը` «Կենդանի մակերես» ներկայացում-մուլտիմեդիայով: Սակայն, մինչ ներկայացմանն անդրադառնալը նշենք, որ տոնական տրամադրությունը փառատոնի բացման կապակցությամբ սկսվել էր «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջեւ ու շարունակվում էր ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: Իրանից ժամանած հյուրերը, իհարկե, խիստ տարօրինակ պարերով ու թմբկահարելով` ողջունում էին հավաքվածներին «Շառլ Ազնավուր» հրապարակում, իսկ արդեն թատրոնի ճեմասրահում թատերասեր հանրությանը սպասում էին հայկական տարոսիկները` հայֆեստյան բարեմաղթանքներով: Իսկ ներկայացումից առաջ խոսեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` իրեն բնորոշ յուրահատկությամբ ու նախաբանով. «Ես միշտ ինչ-որ տեղից դուրս եմ գալիս ու չեք պատկերացնի, թե ինչ ծմակ է այնտեղ: Եվ վերջապես ես այստեղ եմ ու ուրախ եմ ձեզ տեսնել: 12 տարի մենք անում ենք այս փառատոնը: 12 տարի ոչ անտարբեր մարդիկ հրավիրում են տարբեր մայրցամաքներից ոչ անտարբեր արվեստագետներին, որպեսզի իրենք այստեղ ստեղծեն այս հիանալի երեւույթը, որ կոչվում է թատրոն: Եվ ինչքան հաջողվի այս ոչ անտարբեր մարդկանց անել այս ամենը, այնքան կնվազի քանակը…Ու կաճի ոչ անտարբեր հանդիսատեսի քանակը, այսինքն` ձեր իմ սիրելի հանդիսատես: Ապա հավելեց. «Ես մտածում էի, որ ոչ թե գրաքննությունը կամ ճնչումը, կամ էլ հալածանքն ու պատերազմները, այլ անտարբերությունն է , որ սպանում է արվեստը եւ ստեղծագործելու ազատությունը: Եվ մենք աշխատում ենք դրա վրա, որ վերահսկենք դա: Մենք` արվեստագետներս, բոլորս միասին: Մենք ներգրավում ենք ձեզ, սիրելի՛ հանդիսատես, այս ամենի մեջ, որպեսզի դուք ոչ միայն լինեք մարդ այստեղ դահլիճում, այլ ներգրավված լինեք այս գործընթացի մեջ»:

Եվ վերջապես սկսվեց ներկայացումը. նախ տպավորություն էր, որ բեմն այրվում է դժոխքի կրակներում, ապա այն ձյունապատվում է, ժայթքում, կանաչում, ճահճանում… Այո՛, սավանապատ բեմահարթակը շնչում էր: Իրականում այս ներկայացման մեջ հանդիսատեսը կարող էր ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից: Պրոյեկտորով լուսավորված մակերեսի վրա արեգակնային համակարգի երկնային մարմինները կյանք էին առնում: Մեկ տեսնում էինք՝ ինչպես են հոսուն, հեղուկ նյութերը կարծրանում՝ դառնալով քարեր,  մեկ էլ` սառցեբեկորներ հայտնվում, լողում ու դանդաղ թաքնվում էին հաստ ամպերի քուլաների հետեւում:

Ի դեպ, ներկայացումից հետո շատերը չէին շտապում հունգարական բեմադրության մասին գնահատականներ հնչեցնել, որովհետեւ այն որքան խորթ էր հայ հանդիսատեսի համար, նույնքան էլ չսպասված ու հետաքրքիր, ինչպիսին հենց «Հայ Ֆեստն» է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում