ՀՀ-Ի ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱԿԵՏ ՉԻ ԼԻՆԻ. ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀՀ-Ի ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱԿԵՏ ՉԻ ԼԻՆԻ. ՀՀԿ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ
Այն, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամագրվելու գրեթե բոլոր փաստաթղթերը պատրաստ են, համամիտ չէ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: iravunk.com-ի հետ զրույցում պատգամավորը մասնավորապես ասաց.<<Չեմ կարծում, որ ամեն բան պատրաստ է մեր անդամագրությանը ԵՏՄ-ին, մասնավորապես կա մի կնճռոտ հարց, շատ հնարավոր է, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դրվի, պետք է նախ այս հարցը լուծել>>:
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքը, սակայն, ամենեւին չի կիսում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի անհանգստություններին ասաց. <<ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դնելու հարցը անհնար է, նման բան չի կարող լինել>>:
Հ. Գ. Վարդան Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Իրավունքի առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

