ՀՀ վարչապետ. «ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵՍ ՉԳԻՏԵԻ, ՈՐ ՍԽՈՏԿԱՆԵՐԻ ԷԼ ԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետ. «ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵՍ ՉԳԻՏԵԻ, ՈՐ
ՍԽՈՏԿԱՆԵՐԻ ԷԼ ԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»
Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ դիմեց կառավարությանը` կարդալով իր կողմից հորինված, թե իրական «ԹԱԿԱՐԴ» մականունով ինչ-որ գողականի նամակը: Ավելին` վերջինս որոշ գողական սխոտկաներից մեջբերումներ սկսեց անել: ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանի համար ամբիոն կանչելով ՀՀ վարչապետին նշեց. «Երանի ես պատասխանեի այս հարցին»: Մոտենալով ամբիոնին ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հավելեց. «Տիկին Փոստանջյան, ես գիտեի, որ Դուք պպատգամավոր եք, փաստաբան եք, բայց չգիտեի, որ սխոտկաների էլ եք մասնակցում»: Ելույթի առիթից օգտվելով էլ պարոն վարչապետը հիշեցրեց, որոշ պատգամավորների պահվածքի մասին, որոնք հանրահավաքների ժամանակ հայհոյում են ժողովրդին ու երկրի ղեկավարին, դա որակելով պատգամավորի լկտի պահվածք (հիշեցնենք, որ իր հայհոյանքներով վերջերս աչքի էր ընկել ԱԺ ՀԱԿ խմբակցության կիրթ, բայց քֆուրչի պատգամավոր Արամ Մանուկյանը): Ի դեպ, մինչ ՀՀ վարչապետը կպատասխաներ Զ.Փոստանջյանի հարցին, վերջինս խոսափողի առջեւ կանգնած «խաղում էր» հեռախոսով, ինչին միջամտեց ԱԺ նախագահը ասելով. «չի կարելի, անհարմար է, այդ հեռախոսը պահեք»: Ի վերջո, անցնելով հաջորդ հարցին ԱԺ նիստը ղեկավարող Գ. Սահակյանը նկատեց. «Ինձ թվում է` բժիշկ է պետք կանչել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

