ԿԱՐԵՎՈՐ «ԻՐԱՐԱՆՑՈՒՄ» ՀԱՅ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՐԵՎՈՐ «ԻՐԱՐԱՆՑՈՒՄ» ՀԱՅ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Ժամեր անց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Հայ Ֆեստ 2014»միջազգային ամենամյա թատերական փառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 8-ը` «Թատերական իրարանցում» խորագրով: Բացումը կազդարարի հունգարական աշխարհահռչակ «Լիվինգ փիքչըրս» թատրոնը` «Կենդանի մակերես» ներկայացում-մուլտիմեդիայով:
Իսկ մինչ այդ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրանական Մինաբ Անամիս թատերախումբն իր «Պարսից ծոց. Ջրերի մայր» թմբուկներով ուրախ շքերթ-ներկայացումով` բարձր տրամադրություն կհաղորդի եւ կազդարարի «Հայֆեստ 2014»-ի մեկնարկը:
Այսօր կայացած մամլո ասուլիսում բանախոսները փաստեցին, որ 12 տարի է արդեն փառատոնն իրոք կարեւոր «Իրարանցում» է հայ թատերական դաշտում:
Առավել մանրամասն ստորեւ ներկայացրած տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

