ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ՝«ԵՌՅԱԿԸ» ՀԵՌԱՆԱ
Արխիվ 12-16ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ՝«ԵՌՅԱԿԸ» ՀԵՌԱՆԱ
Սեպտեմբերի 28-ին Սիսիանում տեղի ունեցած ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համատեղ մեկ ժամանոց հանրահավաքին մասնակցել է մոտավորապես 300-350 մարդ: Հավաքվածներից մոտ 50 հոգու բերել էին հանրահավաքի կազմակերպիչ ուժերը: Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը 18-20 տարեկան երիտասարդներն են: «Իրավունքի»՝ Սիսիանի թղթակցի փոխանցմամբ՝ հանրահավաքին ԱԺ ոչ իշխանական ուժերից ելույթով հանդես են եկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հավաքվածների հետ ոչ իշխանական ուժերը խոսել են երկրում առկա սոցիալ- տնտեսական խնդիրների մասին եւ հորդորել քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի տասի հանրահավաքին՝ իշխանափոխություն անելու: Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում հիշատակել է «Քառյակի» 12 կետերը, բայց մանրամասն չի խոսել դրանց մասին:
Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը խոչընդոտել է հանրահավաքին, մեր թղթակցի փոխանցմամբ նման բան չի եղել. «Հանրահավաքի ժամանակ ՀՀ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի որոշ ուսանողներ պահանջել են, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները հեռանան: Աղասի Հակոբջանյանն էլ հանրահավաքը խանգարող երիտասարդներին կարգի է հրավիրել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

