«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Արխիվ 12-16«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Ի ԱՐՏԱՀԵՐԹ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քիչ առաջ ավարտվեց «Քառյակի» պահանջով հրավիրված արտահերթ քննարկումը «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ: Նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ որոշել են կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել հարցը եւ փորձել լուծումներ գտնել:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ «Քաղաքական բոլոր ուժերը քննարկման ժամանակ հայտնեցին իրենց մտահոգությունը։ Անգամ քաղաքական մեծամասնությունն է կարծում, որ կա խնդիր եւ պետք է լուծել»,- եզրափակեց պատգամավորը:
Սոնա Դավթյան

