ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ՎԵՐԱԳՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻՆ՝ ԱՐԴԵՆ ՉԱՓԱԶԱՆՑ Է
Արխիվ 12-16ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ՎԵՐԱԳՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻՆ՝ ԱՐԴԵՆ ՉԱՓԱԶԱՆՑ Է
Այն, որ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելը, հակառակ ճամբարի կողմնակիցների ծրագրերի մեջ չէր մտնում, դա ակնհայտ եւ վերջիններիս բացասական արձագանքն էլ շատ չուշացավ: Սակայն, մարզպետին վերագրել, անձնական ամբիցիաների պատճառով, աշխատանքից ազատման դիմում գրելը, դա արդեն չափազանց է: Մասնավորապես դա վերաբերվում է երեկ մամուլում տեղ գտած Սյունիքի փոխմարզպետի հրաժարականին, որի արմատները որոշ մարդիկ փորձում էին տանել դեպի մարզպետ: Տեղյակ չլինելով, որ փոխմարզպետը, ով Վահե Հակոբյանի մտերիմներից էր, ազատման դիմում է գրել, դեռեւս Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց մեկ ամիս առաջ: Ընդ որում, ըստ տարածված լուրերի, փոխմարզպետին Վահե Հակոբյանը խոստացել է տեղավորել աշխատանքի Ջրային կոմիտեում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

