ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ Է ԻՐ ԻՍԿ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻՑ
Արխիվ 12-16ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ Է ԻՐ ԻՍԿ
ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻՑ
Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյայի նիստը: ԱԺ նախագահից խոսք խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով ցայտնոտային երանգով հայտարարեց, որ Գյումրիում մեծ հանրահավաք է սկսվել եւ պետք չէ շրջանառության մասին օրենքը քաղաքականացնել, կուսակցականացնել եւ, որ հարկավոր է լուծումներ գտնել հրատապ, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել այսօրվանից. <Չպետք է քաղաքական դիվիդենտներ գտնենք, այլ պետք է հարցին հրատապ լուծում տանք: Քիչ առաջ ավարտվել է քառյակի նիստը եւ հրատապ, պարոն Սահակյան, Ձեր մասնակցությամբ գտնենք լուծումները>: Ինչ խոսք Մ. Մելքումյանի ցայտնոտային տրամադրությունը տեղին է, քանի որ վերջինս հանդիսացել է ամիսներ առաջ այս նույն օրենքի հարակից զեկուցողը եւ անձամբ հավանություն տալով օրենքին, խնդրել է կողմ քվեարկել:
Հակադարձելով շրջանառության օրենքի ժամանակին հարակից զեկուցողին, ԱԺ նախագահն ասաց. <Համաձայնագրում ինչ որ նման բաներ չկային, պարզապես չնդատեցի, որպեսզի ձեր ճանապարհը հարթ ընթանա>:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով Մ. Մելքումյանին հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ այդ հրատապության եւ միասնական որոշում կայացնելու համար հենց ՀՀԿ-ն էր քննարկում եւ հավաքվել առաջարկում. <Ասում էինք եկեք միասին քննարկենք, մեկտ ասում էիք հարմար է, մյուսը հարմար չէ: Նախաձեռնությունը մերն է եղել, որ հավաքվենք ու քննարկենք, բայց դուք գնացիք այլ ճանապարհով, այսինքն ստորագրահավաք կազմակերպեցիք արտահերթի համար: Հիմա դուք մեր փոխարեն մեզ առաջարկում եք հավաքվել, իսկ մենք այդ նույն բանը ձեզ էին ասում մի քանի օր առաջ: Մենք դեմ չենք հավաքվել քննարկելուն, բայց դա կորոշի ԱԺ նախագան: Հարցը նրանում է, որ դուք ցանկանում եք լարումներ մտցնեք, մարդկանց աչքին լավատես երեւալ, այսինքն, որ դուք ուզում եք, մենք չենք ուզում: Նորից հայտարարում ենք, համեցեք, եկեք քննարկենք>:
Իսկ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ավելացրեց, որ հարցը տնտեսական է, եւ որ իրենք եւս օրեր առաջ առաջարկել են հավաքվել եւ քննարկել:
Եվ քանի որ բոլորը միաբերան խոսում էին նույն բանի մասին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այսօր 13:30-ին հրավիրեց արտահերթ խորհրդակցության:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

