ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. Մ՛Ի ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. Մ՛Ի
ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Անցած շաբաթ Ալիեւի հրավերով Բաքու է այցելել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը, որից հետո երեկ, ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում ընդունվեց կազմել զեկույց <<Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում>>:
ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է, որ սա ոչ այլ ինչ է քան ստոր շանտաժ հոկտեմբերի 10-ից առաջ, երբ սպասվում է Հայաստանի անդամակցությունը եվրասիական միությանը: Եվրոպական կառույցների նման թշնամական, հակահայկական եւ կոռումպացված գործողությունները խորը կասկածի տակ են դնում այդպիսի կառույցների հետ Հայաստանի հետագա համագործակցության իմաստը եւ էլ ավելի ամրապնդում են մեր ձգտումը Եվրասիական տնտեսական միության մեջ անդամագրվելու վերաբերյալ:
Մենք մեծ ու լավատեսական սպասումով ենք դիմավորում հոկտեմբերի 10-ը, երբ սպասվում է Հայաստանի անդամագրումը Եվրասիական միությանը, ինչով մեր երկրի տենտեսության համարա կբացվի նոր դարաշրջան: Միարժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ պատմական օրը չստվերել ներքաղաքական խնդիրներով»:

