Հասարակությանը մոլորության մեջ գցելը, շատ քաղաքական գործիչների այցեքարտն է դարձել. ԱԺ պատգամավոր

Արխիվ 12-16

Հասարակությանը մոլորության մեջ գցելը, շատ քաղաքական

գործիչների այցեքարտն է դարձել. ԱԺ պատգամավոր


Այսօր կրկին ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որին բազմիցս եմ անդրադարձել իմ ելույթներում: Հասարակությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլյացիայի ենթարկելն այսօր, կարծես, շատ քաղաքական գործիչների այցեքարտն է դարձել:

Հետաքրքիրն այն է, որ շատերն են խոսում ազգի շահերի մասին, բայց միևնույն ժամանակ  առաջնորդվում  ոչ ազգային շահերի սկզբունքներով:

Այսօր, կարծես, նաև վատ սովորություն է դարձել հերոսի կերպար կերտելը՝ հատկապես ուրիշներին հեղինակազրկելու հաշվին: Չմոռանանք Արթուրո Գրաֆի այն հայտնի խոսքերը, որ այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում:  Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, հաճախ փորձում է ինքն իրեն ներկայացնել որպես միակ ուժ, որը ունակ է փոփոխություններ բերել՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը:

Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ նույնպես կառուցվում են պետության հեղինակության առկայության տեսանկյունից: Ուստի հատկապես այն պաշտոնյաները, ովքեր թե ազգային և թե միջազգային հանրության մեջ ներկայացնում են մեր ազգային դիմագիծը, մեր ազգի շահը, առավելապես պետք է պաշտպանված լինեն ժողովրդի կողմից:

Վերջին շրջանում բոլորս ականատես եղանք մեր երկրի առաջին դեմքի փայլուն  հաղթանակներին, որոնք նա տարավ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ՝ իր հարցադրումներով Ալիևին նեղ վիճակի մեջ գցելով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որտեղ նա բավականին կոշտ և հստակ ձևով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից։ Արդյունքում ընդունվեց հռչակագիր, որը մեծ «ապտակ հասցրեց թուրք-ադրբեջանական դաշինքին»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված շեշտադրումները նույնպես շատ դիպուկ էին։ Ոչ մի կարևոր  հիմնախնդիր չշրջանցվեց, և ներկայացվեց հստակ, կոշտ՝ իրերն իրենց անուններով կոչելով:

Այս հաղթանակները կատաղության հասցրեցին ադրբեջանական կողմին, որի արտացոլումը տեսանելի էր հաջորդած ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտնող հակամերիկյան պոռթկումներում: Հնչել են նաև տարբեր միջազգային գնահատականներ.  ՙՍ.Սարգսյանը ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ, որոնք արտահայտում է շատ ուժեղ կերպով և շատ հստակ,- մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպան Ջ.Հեֆերնը:

Այո, պետք է հպարտությամբ խոսենք մեր հաղթանակների մասին, սակայն մենք պատրաստ ենք լսել նաև անաչառ, վայելուչ քննադատություն, և համագործակցելով լուծումներ տալ վեր հանված խնդիրներին:

Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը:

Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ, -ասել է նախագահ Ս.Սարգսյանը:

Կեղծիքով, կուսակցական միտումնավորությամբ, չարությամբ ու նախանձով ակնհայտ իրողությունների հերքումը, տարբեր ամբիոնններից ոչ վահելուչ արտահայտությունները միմյանց նկատմամբ ուղղակիորեն ուղղված են մեր ժողովրդի դեմ:

Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատեհ պահին միշտ հիշում է, որ մեր միասնությունը մեր հավաքական ուժի մեջ է: Չջլատենք այն:


Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 30-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում