«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԷԼ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԷԼ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Օրակարգ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ նախագահի աթոռում տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Իրավունքը» «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանից պարզեց՝ համամի՞տ է կուսակցության փոխնախագահի հայտարարությանը: Որքան էլ զարմանալի է, բայց Թեւան Պողոսյանը տեղյակ չէր իր կուսակցության փոխնախագահի հայտարարությունից: Դրա փոխարեն նա շատ լավ հիշում է՝այսօր Արմեն Մարտիրոսյանի ծննդյան օրն է եւ այդ առթիվ շնորհավորեց նրան:
- Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանին տեսնում եք ՀՀ նախագահի պաշտոնում:
- Ես իմ թեկնածուի օգտին քվեարկել ու աշխատել եմ նախորդ տարի (նկատի ունի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ.) իսկ մինչեւ 2018 թ-ը դեռ շատ ժամանակ կա: Երբ կգա այդ ժամանակը, թեկնածության խնդրի մասին կմտածեմ
Սոնա Դավթյան

