«ԲԱՐԵՎ՛, ԵՍ ԽՈՒԼ ԵՄ» ՀԱՄԱՐՁԱԿ ԱՍՈՒՄ ԵՆ ԽՈՒԼԵՐԸ «ԼՍՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԲԱՐԵՎ՛, ԵՍ ԽՈՒԼ ԵՄ»  ՀԱՄԱՐՁԱԿ ԱՍՈՒՄ ԵՆ ԽՈՒԼԵՐԸ «ԼՍՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»


Ամեն տարի սեպտեմբերի չորրոդ կիրակին Հայաստանոմ նշվում է խուլերի միջազգային օրը: Այս տարի Հայաստանի խուլերը, ավանդույթի համաձայն, ԱՀԹ Ս.Երրորդություն եկեղեցում նշեցին իրենց տոնը, որի համար  ընտրել էին «Բարև՛, ես խուլ եմ» խորագիրը: Այն խուլերը մեկնաբանում են նրանով, որ իրենք դարձել են համարձակ, «լսողների աշխարհում» բարդույթներ չունեն այլևս և կարող են վստահ, առանց քաշվելու ասել՝ բարև՛, ես խուլ եմ:

Միջոցառումը Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը սկսեց Տերունական աղոթքով: Ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքի խոսքերը: Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցին խուլերի համար դարձել է հարազատ մի վայր: Նրանք ամենօրյա իրենց այցելությունների ընթացքում ոչ միայն կարողանում  են մասնակցել եկեղեցում կազմակերպվող տարբեր խմբակներին, այլ նաև արդեն հասկանում ու մասնակցում են Ս. Պստարագին: Նրանցից համարձակներն անգամ շապիկ է հագնում ու բարձրանալով Ս. Խորան, մասնակցում է ծեսին: Դեռ 11 տարի առաջ  խուլերը դիմել էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանին՝ իրենց քահանա տրամադրելու խնդրանքով: Սրբազան հոր տնօրինությամբ Տ. Եսային էր նշանակվել նրանց հետ աշխատանքներ կազմակերպելու գործին: Տեր հայրը համբերատարությամբ սովորել էր ժեստերի լեզուն և  քիչ ժամանակ անց արդեն համահեղինակն էր Ժեստերի հոգևոր բառարանի: Նրա նախաձեռնությամբ նկարահանվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք խուլ մարդկանց համար մեկնում են Հայ Եկեղեցու խորհուրդները, տոները, ծեսերը և այլն

Այս օրը խուլերի համար հանդիսատեսին իրենց մեկ  տարվա ձեռքբերումները ի տես դնելու հնարավորություն է: Նրանք մնջախաղով ներկայացրին աշխարհի արարումը, երգիծական ու պարային համարներով հանդես եկան, երգեցին և ասմունքեցին ժեստերի լեզվով, կիսվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած ուխտագնացության մասին իրենց տպավորություններով և այլն:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եսայի քահանա Արթենյանը խոսեց  եկեղեցում խուլերի հետ տարվող աշխատանքների, նոր դասընթացների մասին: Դրանց մասին խոսելիս Տեր հայրը նշեց, որ խուլերը եկեղեցում կազմակերպվող տարբեր դասընթացների ընթացքում սովորում են վարսահարդարում, մատնահարդարում, նաև ասաց, որ մնջախաղի դասընթացեր են սկսվել:

Խուլերին շնորհավորեցին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Բադալյանը, ուսմասվար Նվարդ Տանանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի «Քարոզչության և հասարակայնության հետ կապերի» բաժնի աշխատակից Վահան սարկավագ Սահակյանը,ով ճեմարանի ժեստերի լեզվի խմբակի շրջանավարտ է:

Եթե տարիներ առաջ Տ. Նավասարդ Սրբազանի հանձնարարությամբ Տ. Եսայի քահանա Արթենյանը միակ հոգևորականն էր, ով սովորել էր ժեստերի լեզուն և աշխատում էր նրանց հետ, ապա այժմ Գևորգյան հոգևոր Ճեմարանում գործում է ժեստերի լեզվի խմբակ, որն արդեն շրջանավարտներ ունի:

Ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը, ով խուլերին օգնում է ճանապարհ հարթել կյանքում՝ թարգմանիչ լինելով նրանց համար, ամեն կիրակի նրանց հետ մասնակցում է Ս Պատարագին ու թարգմանում քարոզը նրանց համար, խուլերի միջազգային օրը նաև իր տոնն  է համարում: Խուլ ծնողներ ունենալու պատճառով նա բազմաթիվ դժվարությունների միջոցով են անցել, և այսօր  խուլերի երիտասարդ սերնդին կոչ է անում պայքարել բոլոր կարծրատիպերի դեմ և ոչ մի դեպքում չընկճվել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում