ԱՅՍ ՏԱՐԻ «ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ «ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ


Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որը արդեն հինգերրդ անգամ հայ կինոսիրողներին կներկայացնի հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները: 5-րդ «Կինոաշունը» կմեկնարկի հոկտեմբերի 7-ին ` Լոռու մարզի Վանաձոր քաղաքից: ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող «Կինոաշունը» , ինչպես նաեւ բոլոր կինոմիջոցառումները այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Կինոտոնի մեկնարկը կտրվի Փարաջանովին նվիրված ֆիլմով եւ Վանաձոր քաղաքի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կինոաշնան ծրագրում ներառված են ՀՀ բոլոր մարզերը, որտեղ եւս կցուցադրվեն հայկական ֆիլմեր: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով` «Կինոաշունը» հայ իրականության մեջ արդեն դարձել է ավանդական, այն ամենամասսայականն է, քանի որ ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերը, ուսումնական հաստատությունները, սահմանամերձ գյուղերը.«Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի ամբողջ տարածքում կլինեն շուրջ 150 կինոդիտումներ, որտեղ կներկայացվի մեր կինոն եւ հայկական կինոյի պատմությունը: Այս տարվա ծրագիրը ներառել է նաեւ սահմանամերձ գյուղերը: Խնդիր է դրված հանրահռչակելու ոչ միայն հայ կինոն, այլե երիտասարդ կինոգործիչներին»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ընդգծց, որ «Կինոաշնան» ծրագրի շրջանակներում հայտարարվել է «Հին ու նոր երեւանցի» թեմայով կինոմրցույթ, որին կարող են մասնակցել 10 րոպե տեւողությամբ ֆիլմերը եւ լավագույն գրախոսականների մրցույթ,որին կարող են մասնակցել Հայաստանում արտադրված վերջին 3 տարիների ֆիլմերը:

«Կինոաշնան» ծրագրում կներկայացվի նաեւ հատուկ ծրագիր հայկական բանակի ու արցախյան ազատամարտի թեմայով, որոնք կներառվեն ոչ միայն հիմնական ցուցադրություններում, այլեւ կներկայացվեն սահմանապահ գյուղերում եւ երկրի համար հատուկ նշանակության այլ բնակավայրերում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ուրախւթյամբ արձանագրեց, որ այս ծրագրի միջոցով կարողանում են տարածել հայկական կինոն.«Կինոաշունը» սպասված տոն է ամբողջ հանրապետությունում: Այս տարվա ծրագիրը շատ հագեցած է լինելու: Ի շնորհիվ այս ծրագրի` ՀՀ շատ մարզեր մեզ հետ ձեռք են բերել պայմանավորվածություն եւ իրենց մարզերում անվճար ցուցադրում են հայկական ֆիլմեր»,-մեկնաբանեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

Ավանդույթի համաձայն այս անգամ եւս ծրագրի շրջանակներում կնշվեն անվանի կինոգործիչների հոբելյարները: Տեղի կունենա նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ: Այս ամենից զատ, բուհերի ուսանողների մասնակցությամբ կանցկացվի կլոր սեղան «Մեր մեծերը» խորագրով:

Կինոշատ աշունը կեզրափակվի նոյեմբերի 7-ին` գրախոսականների եւ ֆիլմերի մրցույթների ամփոփումով`Արտաշատ քաղաքում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում