ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵՍ Է, ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆՆ ԷԼ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵՍ Է, ԳՈՒՐԳԵՆ

ԱՐՍԵՆՅԱՆՆ ԷԼ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

 

Շրջանառության հարկի 3,5%-ից մեկ տոկոսի  նվազեցումն առաջացրել է ՓՄՁ-ի  բողոքը:  Վառ ապացույցը  առեւտրականների երեկվա բողոքի ակցիան էր ՀՀ ԱԺ-ի դիմաց: Նրանց խոսքով՝ շրջանառության հարկի նվազեցումն իրենց կանգնեցրել է փաստաթղթավորման խնդրի առաջ   «Իրավունքը» փորձեց պատգամավորներից պարզել՝ առեւտրականների բողոքը  հիմնավոր է, թե՞ ոչ:  ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ առեւտրականների բողոքը խնդրի մի մասն է, իսկ խնդիրն իրականում ավելի խորն է:

- Պրն Հակոբյան, հստակեցնենք՝ առեւտրականների բողոքը հիմնավորված է:

- Գիտեք,  բարդ է ասել: Տեղ կա հիմնավորված է, տեղ կա՝ ոչ:

Ո՞րն է հիմնավորված, որը՝ ոչ:

-Օրինակ, վարչապետը հարցրեց. «մենք ձեր 3,5% հարկը դարձնում ենք մեկ տոկոս, դուք դժգո՞հ եք»: Իրոք, էստեղ դժգոհելու տեղ չկա: Ցանկացած հարկատու կհասկանա՝3,5% հարկն ավելի շատ է, քան մեկը: Իսկ ինչու   մարդիկ համաձայն չեն, այ սա պետք  է հասկանալ:

- Իսկ ինչո՞ւ համաձայն չեն:

-Չեմ կարող ասել:

- Բողոքներն ասում են՝ խոշոր բիզնեսից   փաստաթուղթ պետք է պահանջենք, նա էլ չի տա…

-Դա չեմ կարող ասել:

- Կարծիք կա, որ առեւտրականների այս բողոքն ուղղորդվում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից…

-Դե դա քաղաքական բան է… ես  նման տեղեկատվություն չունեմ: Կա խնդիր, պետք է լուծվի:

- Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում:

-Չեմ կարող ասել: Հարցի էության մեջ չեմ խորացել: Բայց իմ կարծիքով կառավարությունն ու բողոքողները պետք է միասին լուծում գտնեն:

- Իսկ, եթե կառավարությունն այս հարցում փոփոխություն չանի՞:

- Հարցը կլուծվի, միեւնույնն է:

- Իսկ ԲՀԿ-ի այն առաջարկը, ըստ որի՝  առեւտրականները կարող են աշխատել շրջանառության հարկի 3,5%-ի շեմով եւ առանց փաստաթղթավորման  կամ 1%-ով, բայց փաստաթղթավորմամբ:

- Հարկային համակարգում կամավորության սկզբունքը չի աշխատում: Դա նշանակում է հարցի չլուծում:

Փորձեցինք առեւտրականների բողոքի մասին պարզաբանում ստանալ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանից: Վերջինս լսելով «Իրավունքի»  անունը՝ հակիրճ ու կտրուկ պատասխանեց. «Շնորհակալություն, մյուս անգամ»:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում