«ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԱՄԱՆՎԱԳ` 90 ՏԱՐԻ ԱՆԼՌԵԼԻ… »

Արխիվ 12-16

«ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԱՄԱՆՎԱԳ`   90 ՏԱՐԻ ԱՆԼՌԵԼԻ… »


Կոմիտասի անվան պետական լարային քառյակը 90 տարեկան է: 90 տարի լարային քառյակը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում եւ հայ բեմերից հնչեցրել հայկական մաքրամաքուր երաժշտությունը:

1924 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանող  Ավետ Գաբրիելյանը (1 ջութակ) նույն կոնսերվատորիայի ուսանողներ` Լեւոն Օհանջանյանի (2 ջութակ) Միքայել Տերյանի (ալտ) եւ  Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) հետ հիմնադրեցին քառյակը: 1932 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակին շնորհվեց մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի անունը: Հավատարիմ մնալով անվանը` քառյակի անդամները իրենց գործունեության ընթացքում իրենց արվեստը ի սպաս դրեցին ժողովրդին: Շատ կարճ ժամանակահատվածում քառյակը կարողացավ վայելել ժողովրդական մեծ սեր: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ քառյակի հիմնադիրները լինելով ազգությամբ հայ ոչ մի օր Հայաստանում չէին եղել, սակայն շատ լավ զգում էին հայկական երաժշտությունը:

Հիմնադրաման օրվանից մինչ այսօր քառյակում հանդես են եկել անվանի երաժիշտներ եւ քառյակի բարի ավանդույթները պահպանելով` փոխանցել քառյակի  հաջորդ անդամներին:

1976 թվականից Կոմիտասի անավան պետական լարային քառյակը ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը: Մեծանուն ջութակահար Ավետ Գաբրիելյանը համերգներից մեկի ժամանակ Է. Թադեւոսյանին խնդրեց, որպեսզի վերջինս փոխարինի խմբի անդամներից մեկին, ով վատառողջ էր եւ չէր կարող ելույթ ունենալ: Ահա այդ ելույթ էլ ճակատագրական դարձավ պրոֆեսորի համար: Համերգից հետո Ա. Գաբրիելյանը հասկացավ, որ քառյակի հետագա ճանապարհը փառքով պետք է պսավի, քանի որ կա Էդուարդ Թադեւոսյանը եւ նրա նման տաղանդավոր երաժիշտներ: Հայ անվանի կոմպոզիտոր  Էդվարդ Միրզոյանը քառյակին տվել է հետեւյալ բնորոշումը. «Կոմիտասի անվան քառյակը հանդիսանում է հայ ազգային կատարողական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը, այդ արվեստի պարծանքը:
Նրա համերգները միշտ մեծ երաժշտություն են՝ առաջին նոտայից մինչեւ վերջինը...»
:

Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ամբողջ պատմությունը`սկսած հիմնադրումից մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ պատվերով վերածվել է փաստավավերագրական ֆիլմի`հայությանը ներկայացնելու համար: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը`«Կոմիտասյան համանվագ անլռելի» խորագրով տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:Եւս մեկ անգամ բոլորը հիշեցին եւ ծափահարեցին քառյակի հիմնադիր երախտավորներին: «Եթե չլիներ Ավետ Գաբրիելյանի տաղանդը, չլիներ նրա հայրենասիրությունը, այսօր դժվար թե մենք կարողանայինք ունենալ այս քառյակը: Այսօր ես ունեմ երկու երազանք`Երեւան քաղաքի յուրաքանչյուր պատժգամբում տեսնել ծածանվող հայկական եռագույնը եւ ապրել մինչ այն օրը, երբ կնշենք լարային քառյակի 100-ամյակը»,- ֆիլմի վերջում նշեց Էդուարդ Թադեւոսյանը:

Այս տարի լրանում է քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանի ծննդյան 115 –ամյանը եւ Արամ Խաչատրայնի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ` նվիրված հայտնի ջութակահարի հոբելյարին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում