ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ

Արխիվ 12-16

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ

 

Այսօր ԱԺ նիստը սկսվելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների քվեարկությանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից առաջարկված <<Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրինագիծը, որը 96 կողմ, 6 դեմ եւ 8 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթարցմամբ: Սակայն մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հավանաբար փոշմանեց իր երեկվա ելույթից, որ կողմ էր արտահայտվել օրինագծին եւ հայտարարեց, որ օրենքը խիստ տարբերություն է դնում խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների միջեւ. <<Նման քվեարկություն չի կարելի անել: Կամ հետաձգենք քվեարկությունը ձեզ հարմար պահի, կամ քննակենք նոր քվեարկենք>>:

Հիշեցնենք, որ փոփոխման ենթակա հոդվածը նախատեսում էր անցկացնել աուդիտ այն կուսակցություններում, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված  նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Իսկ օրենքի նախագիծով Հ. Բաբուխանյանը առաջարկում է աուդիտի ծանր բեռից ազատել այն կուսակցություններին, ովքեր տարվա ընթացքում չեն ունեցել մեծ ֆինանսական եամուտներ. <<Այս օրենքը բխում է բազմակուսակցության համակարգի զարգացման միտումից, բխում է մեր սահմանդրական ուղղություններից, ժողովրդավարական հիմնասկզբունքներից եւ այն կբերի բազմակուսակցական համակարգի էլ ավելի զարգացմանն ու գործունեության բարելավմանը>>:

Սակայն հայերնի ընդդիմությունը փաստորեն անում է ամեն ինչ, որ բարդացնի կուսակցությունների առանց այդ էլ բարդ ֆինանսական վիճակը, այն դեպքում, երբ հենց ընդդիմությունը մեծ գումարներ է ստանում պետբյուջեից: Ըստ էության խորհրդարանական ընդդիմությունը, որը ինչպես հայտնի է այլեւայլ ճանապարհներով նյութական աջակցություն է ստանում արտասահմանից, սրանով փորձում է խոչընդոտել իրենց մրցակից այլ կուսակցությունների զարգացմումը, որ հանկարծ մի օր չբացահայտվի վերջիններիս սին լինելը եւ մեկ այլ քաղաքական ուժ  չգրավի իրենց տեղը ԱԺ-ում: Ընդդիմության այս տխուր պատկերից առանձնանում են ընդամենը երկու պատգամավորներ՝ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը:

Պետք է նշել, որ ԲՀԿ-ն բացառությամբ արեւմտամետ Վարդան Օսկանյանի, կողմ քվեարկեց նախաձեռնությանը: Ինչ վերաբերվում է հենց Օսկանյանին, ապա <<շպիոն Օնիկի>> վարվելակերպը նույնպես ակնհայտ է: Նա ինչպես հայտնի է տարբեր պետությունների կառավարություններից ու կազմակերպություններից ստանում է տասնյակ հազարավոր դոլարներ եւ պահում դրանք իր եւ իր օգնական Սալբի Ղազարյանի անձնական հաշիվների վրա:

Ինչ վերաբերվում է ՕԵԿ-ի դեմ լինելուն, ապա ինչպես ժողովուրդն է ասում ԱԽՔ-ից վյախք դառնալու գործընթացում ՕԵԿ-ը փորձում է իրեն ցույց տալ սուպեր ընդդիմադիր: Սակայն այդ պահվածքը կրկին ժողովրդի ասածով, եփած հավի ծիծաղն է բերում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում