ՀՀԿ-ն կադրերի մեծ բանակ ունի. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

ՀՀԿ-ն կադրերի մեծ բանակ ունի. Գալուստ Սահակյան

«ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ կադրերի պակաս չունի և շատ մեծ բանակ ունի կադրերի: Ըստ երևույթին, դա է պատճառը, որ որևէ մեկը, որ պաշտոնի է նշանակվում, նրանք, ովքեր որ մտածել են, որ իրենք կարող են լինել, ըստ երևույթին, նրանք էլ են հրահրում, որ պաշտոն ստացած անձը մի քիչ վարկաբեկվի»,- ասել է ԱԺ նախագահ Գ. Սահակյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին : Ներկայացնում ենք Լիսկայի վերանշանակման և սահմանադրական բարեփոխումների մասին «Հրապարակի» հարցերին Գալուստ Սահակյանի պատասխանները:

- Պարոն Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում:

- Գիտեք ինչ, կարծիքները ցանկացած անձի վերաբերյալ շատ տարբեր կլինեն, ասում են՝ հանցագործություններ է կատարում, աղմկոտ գործերի մեջ է, ըստ էության, և պաշտոնական շրջանակներում, և լրագրողական, և քաղաքացիների, գոյություն ունի անմեղության կանխավարկածը: Դրա համար կան համապատասխան լիազոր մարմիններ, որոնք ասում են՝ այդպիսի բան չկա: Հիմա բնական է, որևէ մեկը եթե գնում է պաշտոնի, այնպես չէ, որ զերծ մնա քննադատություններից:

- Իրավական ատյանների որոշումը և դեպքն արձանագրած տեսագրությունը բոլորովին այլ են՝ ի վնաս Խաչատրյանի:

- Հա, բայց մենք այդ տեսակետն ունենք, մյուսներն այլ տեսակետ ունեն, այնպես չէ, որ բոլորը նույն տեսակետն ունեն: Եվ հետո, դա կառավարության լիազորության շրջանակներում է, թիմ է, կառավարությունն այդպես է որոշել, իսկ կառավարության անդամները տասնութն են, եթե ինչ-որ քննարկելու բան լիներ, կքննարկեր:

- Ինչո՞վ է անփոխարինելի Սուրիկ Խաչատրյանը ձեզ համար, անընդհատ և պարբերաբար մամուլում աղմկահարույց հրապարակումներ են հայտնվում նրա և մերձավորների անվան հետ կապված, կա հասարակական ընդգծված բացասական կարծիք:

- Անփոխարինելի որևէ մարդ գոյություն չունի, մանավանդ պետական պաշտոններում և ծառայություններում: Իսկ ես ինձ իրավունք չեմ վերապահի, որ ասեմ հասարակական կարծիքը, որովհետև հասարակության մեջ ոչ հանրաքվե եմ անցկացրել, ոչ էլ: Կան տարբեր կարծիքներ, կան դրական և պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ, այնպես չի, որ հարթ է ամեն ինչը, և դա կարելի է վերագրել ինձնից սկսած՝ վերջացրած ցանկացած չինովնիկի: Համենայնդեպս, դատաիրավական համակարգը երբևէ այդ կարծիքների ամբողջությամբ չի առաջնորդվել, քանի որ գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է:

- Կոնկրետ Դուք է՞լ եք կարծում, որ այդ մարդը նման բաներ անել չի կարող և անմեղ է:

- Ես Սուրեն Խաչատրյանին ճանաչում եմ 90-ական թվականներից, բոլոր պարագաներում, եղել է պատգամավոր, և այն ժամանակ, որ ես խմբակցության ղեկավար եմ եղել, համենայնդեպս այդ ընթացքում այդպես բաց… բարձրագոչ բացասական վերաբերմունքի առիթ չի տվել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում