ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Այսօր, ՍԻՄ կուսակցության գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում ունեցավ Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵԻ հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների եւ դրա հետագա զարգացումների հարցերը: Ա. Չկոիդզեն իր խոսքում կարեւորեց, որ Աբխազական երկաթուղու վերաբացումը շատ կարեւոր է երկու երկրների համար. «Ես ցանկանում եմ նշել, որ այդ երկաթուղու վերագործակցումը ավելի կարեւոր եւ առաջնահերթ է Վրաստանի համար, հետո նոր Հայաստանի, բայց ցավոք, նախ այն վերակառուցելը այդքան հեշտ չէ եւ բացի այդ, մեզ վրա կան ահավոր ճնշումներ, հատկապես Մացյալ Նահանգների մողմից»: Հայաստան այցելած հյուրը շատ մեծ տեղ է տալիս հայ-վրացական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաեւ նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը, թե Հայաստանը եւ թե Վրաստանը:
Հ. Բաբուխանյանը իր խոսքում կարեւորեց Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան Սիրիայ առանցքի ձեւավորումը:
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ՍԻՄ կուսակցության եւ Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» կազմակերպության միջեւ համագործակցություն ակտիվացում:
ՍԻՄ լրատվական ծառայություն

