ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐԵՆՑ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԱՆՑՅԱԼԸ
Արխիվ 12-16ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐԵՆՑ ԿՈԱԼԻՑԻՈՆ
ԱՆՑՅԱԼԸ
Ազգային ժողովում, ելույթ ունենալով ամբիոնից ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով ՀՀԿ-ին ասաց, թե ինչ-ինչ ժամանակներում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ինչ որ նախարար քվեարկել է պատգամավորի փոխարեն, այդպես էլ չտալով այդ նախարարի անունը: Դրան ի պատասխան Է. Շարմազանովը հիշեցրեց, որ այս դահլիճում բացառությամբ մեկ քաղաքական ուժի բոլորը ժամանակին եղել են կոալիցիոն գործընկերներ, բացառությամբ երկու քաղաքական ուժերի: Ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել <Ժառանգությանը> եւ ՀԱԿ-ին, իսկ մնացած չորս խմբակցությունները միմյանց հետ տարբեր ժամանակներում կազմել են կոալիցիաներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

