ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ, որը նվիրված է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին: Հոկտեմբերի 30-ին աշխարահռչակ ջութակահար Զախար Բրոնիին, մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ եւ 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հթորիի մասնակցությամբ հայ հանդիսատեսին կներկայանան Բախի կենցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի եւ բաստ կոնտինուոյի համար, Հենրիկ Վենյավսկու ջութակի թիվ 1 կոնցերտը, Է. Գրիգի դաշնամուրի կոնցերտը համերգային ծրագրով: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով`այս համերգը անձամբ իր համար շատ խորհրդանշական է, քանի որ հայ հանրությանը կներկայացվի ոչ միայն երաժշտություն, այլեւ Զախար Բրոնը երեւանյան իր այցելության շրջանակներում ուսանողներին կտա ջութակի վարպետության դասեր.«Փառատոնի ձեռբերումները շատ են: Մենք չունենք ծրագրեր, որոնք կրկնվում են: Փառատոնի ընթցքում հանդես են եկել ոչ միայն հայ հայտնի մենակատարներ, այլեւ աշխարահռչակ երաժիշտներ, որոնք տարվա ընթացքում ունենում են բազմաթիվ համերգներ: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ երաժիշտները ամբողջ աշխարհում շատ մեծ պահանջարկ ունեն»,-նշեց ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ:
Եղիսաբեթ թագուհու եւ Հենրիկ Վենյավսկու անվան միջազգային մրցույթների դափնեկիր Զախար Բրոնն երկրորդ անգամ է Հայաստանում: Հայեր նրա շրջապատում միշտ էլ եղել են, բացի այդ դասավանդել է շատ նշանավոր հայ երաժիշտների: Ասում է շատ հեշտությամբ է համաձայնվել գալ Երեւան եւ մասնակցել Արամ Խաչարյանի անվան 2-րդ միջազգային փառատոնին, քանի որ մեծանուն կոմպոզիտորին համարում է ոչ միայն մեծ անհատականություն , այլեւ մեծ կոլորիտով անձնավորություն.«Վերջին տարիների Մոսկվայում շատ եմ լսել Ավետ Գաբրիելյանի ստեղծագործությունները, ես նրա մոտ նաեւ սովորել եմ»,-շեշտեց ԶԱԽԱՐ ԲՐՈՆԸ եւ ավելացրեց, որ իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ ինչ որ բան սկսելու համար անհրաժեշտ է հումք, իսկ ինքը երբեք հումքի պակաս չի ունեցել.«Ամեն անգամ տաղանդավոր մարդկանց հանդիպելուց ես կարծես կրկին վերածնվում եմ եւ ստանում նոր շունչ»,-ավելացրեց ջութակահարը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

