«ԱՌԱՆՑ ՓՄՁ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԱՌԱՆՑ ՓՄՁ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»
Այսօր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները,մասնավորապես, առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ԱԺ շենքի առջեւ: Նրանք բողոքում են շրջանառության հարկի նվազեցումից, որի հետեւանքով իրենք փաստաթղթավորման հետ կապված խնդրի առաջ են կանգնելու: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք հանդիպել են բողոքների ներկայացուցչի հետ եւ նախապատրաստում են երկու տիպի առաջարկ. առաջին՝աշխատել 1% շրջանառության հարկով եւ փաստաթղթավորմամբ, երկրորդ՝ աշխատել 3,5% շրջանառության հարկով եւ հրաժարվել փաստաթղթավորումից: «Մենք առաջարկում ենք շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից դարձնել 120 մլն դրամ: Պետությունն ունի այնպիսի գործիքներ, որոնցով առանց ՓՄՁ-ի աշխատանքը խաթարելու՝ կկարողանա արձանագրել խոշորի շրջանառությունը»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի այս առաջարկին կողմ են նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
Սոնա Դավթյան

