ԻՆՁ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՏԱՔ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՝Զ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԻՆՁ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՏԱՔ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՝
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
ԱԺ-ի քառօրյան շարունակվ ում է Դարձյալ ուշադրության կենտրոնում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով առաջարկեց փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում՝ պատգամավորների կարգազանցության հետ կապված:
Նախագծի վերաբերյալ հարց ու պատասխանով հանդես եկան պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հեղինե Բիշարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սուքիաս Ավետիսյանը, ով ի դեպ հիշեցրեց Զ.Փոստանջյանին, թե ինչպես էր նա «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ
տիկին Փոստանջյանը հավաքել պատգամավորների գրանցման քարտերը: «Հիմա դա հանցագործություն է,թե՞ կարգազանցություն»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը, իսկ Սուքիաս Ավետիսյանն էլ խորհուրդ տվեց Զ. Փոստանջյանին ներողություն խնդրել այդ արարքի համար:
Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ եթե նորից նույն վիճակը լիներ, էդպես էր վարվելու, իսկ իր արարքը գողություն չի եղել, հակառակ դեպքում իր դեմ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեր:
Հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին նաեւ Խաչատուր Քոքոբելյանը: «Համեցեք տիկին Փոստանջյան»,- ձայնի իրավունք տվեց պատգամավորին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը:
«Պրն Շարմազանով, դուք որ նիստը վարում եք, պարբերաբար խախտում եք կանոնակարգ-օրենքը»,- ասաց պատգամավորը, այն դեպքում, երբ ԱԺ փոխնախագահն ընդամենը ձայնի իրավունք էր տալիս՝ կատարելով իր պարտականությունները:
«Տիկին Փոստանջյան, պատասխանեք պրն Քոքոբելյանի հարցին»,- հակադարձեց փոխնախագահը:
«Հիմա ես պատասխանում եմ, դուք ընդհատում եք ինձ: Ես հուշե՞մ ձեր իրավունքների մասին»,- ասաց պատգամավորը:
«Ես ձեր գիտելիքները շատ գնահատում եմ, բայց կգաք ընդմիջմանմն ինձ խորհուրդներ կտաք»,- հեգնեց փոխնախագահը:
Հարց ու պատասխանից հետո խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով կողմ է կարգազանց պատգամավորներին կարգի հրավիրելուն, բայց նրանց հանցագործ անվանելը չափազանցված է. «Էդպես որ լիներ, որ ուկրաինացի պատգամավոևները պետք է բերդերում նստած լինեին: Ի վերջո, ԱԺ-ը մի ընտանիք է»:
Իսկ ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն էլ կոչ արեց ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն սեփական աչքի գերանը տեսնել:
Սոնա Դավթյան

