ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԱԺ 5-րդ գումարման վեցերորդ նստաշրջանը րոպեներ առաջ մեկնարկել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսքը սկսեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի տարեդարձը շնորհավորելով, ով այդ պահին ԱԺ նիստերի դահլիճում չէր:
Շնորհավորանքից հետո պատգամավորների գրացման գործընթացը սկսվեց: Գրանցվեց 115 պատգամավոր, որից հետո ԱԺ նախագահը ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը:
ԱԺ նախագահի ելույթից հետո նրան հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին: Գալուստ Սահակյանը հարցը համարեց հռետորական եւ հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ասամբելայում:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ եւս Զարուհի Փոստանջյանըբարձրաձայնեց հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը եւ ոչ միայն: Պատգամավորուհին կարծես այլ մտահոգություն չունի, որպեսզի հնչեցնի ԱԺ ամբիոնից:
Սոնա Դավթյան

