ԽՈՐԸ ՔՆԻՑ ՀԵՏՈ, ԱՅՍՕՐ ԿՐԿԻՆ ՈՐՈՇ ԱՆՀԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ «
Արխիվ 12-16ԽՈՐԸ ՔՆԻՑ ՀԵՏՈ, ԱՅՍՕՐ ԿՐԿԻՆ ՈՐՈՇ ԱՆՀԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք Սյունիքում այս օրերին տիրում է ուրախ տրամադրություն, սյունեցիների մեծ մասը, ինչպես իրենք են iravunk.com-ի հետ զրույցում ասում.«Հազիվ խիղճներս հանգիստ կլինենք, որ մեր դարդուցավը հոգացող մարզպետը վերադարձավ, ով ականջալուր է ցանկացած խնդրի եւ փորձում է հնարավորինս լուծում տալ սյունեցիների առջեւ ծառացած խնդիրներին»: Նման կարծիք արտահայտողներին զուգահեռ, սակայն, չնայած չնչին թվով, բայց կան անձիք, ովքեր, այսպես ասած տեղները չեն գտնում, ըստ երեւույթին դրանք այն անձիք են, ովքեր չէին հավատում, որ ինչպես Սուրիկ Խաչատրյանն էր ժամանակին ասել` նա ժամանակավորապես է իր լիազորությունները վայր դրել: Ուստի զարմանալի չէ, որ վերջիններիս շրջանում` մարզպետի վերանշանակման օրվանից ակտիվ առնետավազք է սկսվել: Նշենք, որ այդ չնչին մասը կազմում են մի քանի համայնքապետեր եւ որոշ անհատ անձիք, ովքեր ժամանակին, ինչպես տեղացիներն են ասում. «Ժամանակին մարզպետի անունով երդում էին ուտում», բայց Վահե Հակոբյանի նշանակումից հետո` մոռանալով, որ դա ընդամենը ժամանակավոր է, ջանք ու եռանդ չէին խնայում, վերջինիս դուր գալու համար: Դե բնական է, որ խորը քնից արթնանալուց հետո, սյունեցիների այդ չնչին մասը այսօր կրկին փորձում են Սյունիքի մարզպետին, հիշեցնել իրենց «հավատարմության» մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

