ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՏՈՆԵՑ ԻՐ 41-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊՐՈՖԵՍԻԱՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՏՈՆԵՑ ԻՐ 41-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊՐՈՖԵՍԻԱՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Գերմանիայի Քիլ քաղաքի 'Սպարկասեն' մարզապալատում տեղի ունեցավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (40-4, 28 նոկաուտ) մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: Հայ բնռցաքամարտիկը 12 ռաունդ տեւած մենամարտում բացահայտ առավելություն է ունեցել եւ մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111 119:109 հաշվով հաղթանակ է տոնել եւ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը:
Նշենք, որ Աբրահամը երկրորդ անգամ էր պաշտպանում 2-րդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում այս հաղթանակը 41-րդն էր հայ բռնցքամարտիկի համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

