ՄՈՒՍԻ-ՓՈՒՍԻ ԵՐԳՈՂ ԳԱՅԼՈՒԿՆ ՈՒ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՄԻՏ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ (+Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՄՈՒՍԻ-ՓՈՒՍԻ ԵՐԳՈՂ ԳԱՅԼՈՒԿՆ ՈՒ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՄԻՏ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ (+Ֆոտոշարք)
Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տոն էր: Փոքրիկների դատին հանձնվեց Օ. Յեմելյանովայի «Երեք խոզուկները» պիեսը, որի բեմադրությունն իրականացրել էր երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը:
Այս զվարճալի հեքիաթում խոզուկները հնարամիտ են, ժամանակակից, իսկ գայլուկը՝ ոչ սարսափազդու. «մուսի-փուսի» հայտնի երգն է երգում, փորձում գայթակղել խոզուկներին, սակայն ապարդյուն:
Դահլիճում ներկա փոքրիկները անդադար հետեւում էին բեմում տիրող իրադարձություններին, դառնում` հեքիաթի մասնակիցը. մեկ սատարում գայլուկին՝ սուլում դահլիճով մեկ, մեկ՝ խոզուկների ուրախ երգին ձայնակցում:
Նշենք, որ ներկայացման մեջ ներգրավված էին թատրոնի երիտասարդ դերասանները:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

